2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 17.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ձմերուկի դաշտից 150 կգ ձմերուկ է քաղել, հավաքել, որ «Նիվա»-ով գողանա, բայց վերջին պահին բռնվել է Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կայուն է 2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակում վարելու համար զրկվել են վարորդական իրավունքից Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան Բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Հայ գործարարը մտադիր է Հայաստանում թանկարժեք՝ ամսական 2000 դոլարանոց ծերանոց բացել Վարչապետի նշած երկու՝ «եթե՝ ապա» տարբերակները ոգևորել են որոշ անձանց «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը Սերժը պատրաստ է նստել. Սերժը նստելու է ժողովրդի խաթր. Արմեն Աշոտյան Թուրքիայում հայտարարել են, որ հավանաբար գտել են Վրաստանի Թամար թագուհու թոռնուհու գերեզմանը

Կհասկանա՞ արդյոք Վրաստանը ուղարկված մեսիջը

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստում ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը՝ Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևին դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել այդ քվեարկությանը: Ի դեպ, բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել: Հասկանալի է, որ այս բանաձևն ինքնին հակառուսական է, և այս քվեարկությունը բավական երկիմաստ է: Իհարկե, լավ կլինի, որ Վրաստանը հասկանա ՀՀ կողմից ուղարկված մեսիջը, սակայն գրեթե անհավանական է, որ Վրաստանը չստորագրի հակահայկական բանաձևերի տակ, ասենք՝ չի խրախուսի Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը և տարվող դիվանագիտությունը:


Կա նաև հարցի երկրորդ ու ոչ պակաս կարևոր բաղադրիչ. որոշ քաղաքագետների կարծիքով, այս քվեարկությունը կարող է և որոշակի ազդեցություն ունենալ հայ-ռուսական առանց այդ էլ փխրուն հարաբերությունների վրա: Այս հանգամանքը ուշագրավ է հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի համատեքստում, քանզի հնարավոր է՝ այս մասին խոսակցություն լինի: Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, որ նման երկիմաստ քայլերի պարագայում կարևոր է կառուցել այնպիսի հարաբերություններ ու երկխոսություն ՌԴ-ի հետ, որպեսզի վերջնարդյունքում տուժողը մենք չլինենք:
website by Sargssyan