2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանի ԶՈւ-ն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա վերահսկողություն է հաստատել. Արծրուն Հովհաննիսյան Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ) Փաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. Քաղաքագետ Արագածոտնի մարզում Toyota-ն և Nissan-ը բախվել են իրար եւ հայտնվել դաշտում․ կա վիրավոր (ֆոտո) Միքայել Մինասյանի հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ․ Աղվան Վարդանյան Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ․ Արփինե Հովհաննիսյանի 2-րդ բաց նամակը՝ Փաշինյանին Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական ծրագրերի իրականացման շուրջ Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում․ ակտիվիստները 50 մեքենայով են գալու Երեւան Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաղողօրհնեքը Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս (ֆոտո) Տեղումները հեղեղել են Սոչի քաղաքը

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու էր Կուտոզովը միաչքանի

Մենք գիտենք, որ...

Նապոլեոնի դեմ մղված պատերազմի ռուս զորահրամանատար Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովը եղել է մեկ աչքանի և սև աչքակապ է կրել:


Իրականում այդպես չէ:

Իհարկե, Կուտուզովը պատերազմներում երկու անգամ գլխի հրազենային վիրավորում է ստացել, որոնք արդյունքում որոշակիորեն ազդել են տեսողության վրա, թեթևակի վնասել մեկ աչքը, բայց այն ևս «աշխատող» է եղել: Առաջին անգամ նա վիրավորվել է 1774 թվականին Ղրիմում՝ Ալուշտա ամրոցի պաշարման ժամանակ, երբ գնդակը կպել էր նրա ձախ քունքին և դուրս եկել աջ աչքի շրջանում: Երկրորդ անգամ 1788 թվականին նա մոտավորապես նման վիրավորում է ստացել թուրքական Օչակով ամրոցի պաշարման ժամանակ: Նշենք, որ այս երկու վիրավորումներն էլ եղել են շատ ծանր, բայց Կուտուզովը կենդանի է մնացել և, ըստ հենց իր նամակների, միայն 17 տարի անց է սկսել նկատել, որ աջ աչքը սկսում է փակվել: Այնուամենայնիվ, նրա ժամանակակիցների գրվածքներում կամ իր դիմանկարներում Կուտուզովը ոչ մի անգամ չի եղել աչքակապով: Աչքակապը Կուտուզովի դեմքին հայտնվել է միայն 1943 թվականին, երբ էկրան բարձրացավ համանուն գեղարվեստական ֆիլմը, որը մեծ զորավարի մասին էր: Կուտուզովի դերակատարն էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Դիկին: Ընթանում էր Հայրենական մեծ պատերազմը, և երկրին հերոսներ էին պետք, ընդ որում, անգամ այնպիսի հերոսներ, որոնք նույնիսկ ծանր վիրավորվելուց հետո էլ մնում են շարքերում և պատերազմում հայրենիքի համար: Ահա դրա արդյունքում էլ հենց հայտնվեց միաչքանի, սև աչքակապով Կուտուզովը: Հետագայում հայտնի քանդակագործ Մերկուլովին հանձնարարվեց ստեղծել Կուտուզովի կիսանդրին, որը ժամանակին տեղադրվել էր Մոսկվայի Կիևյան կայարանում: Արձանի բացմանը ներկա էր խորհրդային զորավար և այն ժամանակվա Նախարարների խորհրդի նախագահ Կլիմ Վորոշիլովը: Արձանի Կուտուզովը ևս միաչքանի էր: Ընդ որում, քանդակագործը կերպարի մեջ մտնելու և միաչքանի մարդու դիմագծերը բնական արտահայտելու համար, իր խոսքերով, ինքն էլ էր աշխատել աչքակապով և այդ տեսքով ներկայացել բացմանը (այստեղ քանդակագործը իրականում մի քիչ «չափն անցել» էր, քանի որ աչքակապը սխալմամբ ձախ աչքի վրա էր դրել), այնուամենայնիվ, արձանը ստացվել էր շատ «սոցռեալիստական»՝ հարթ, թարմ, ամբողջովին մեդալների մեջ, միաչքանի և ուսադիրներով: Կուտուզովի չարաբաստիկ աչքակապը շարունակեց մնալ նաև պատերազմից հետո: 1962 թվականին էկրան բարձրացավ «Հուսարական բալլադ» գեղարվեստական կատակերգական կինոնկարը: Միաչքանի ֆելդմարշալ Կուտուզովի կերպարը այդ ֆիլմում փայլուն կերպով խաղացել է Իգոր Իլ յինսկին: Այս հանրահայտ և սիրելի կինոնկարը լայն մասսաների շրջանում էլ ավելի ամրապնդեց աչքակապով Կուտուզովի կերպարը: Ներկայումս էլ այս կերպարը լայնորեն ներկայացվում է տարբեր գրքերում, կինոնկարներում, բացիկներում և այլն: Օրինակ՝ Ղրիմում էքսկուրսավարները հաճախ են ցույց տալիս այն վայրը, որտեղ Կուտուզովը կորցրել է աչքը, ընդ որում, դրանք լրիվ տարբեր վայրեր են, ստացվում է, որ Կուտուզովը առնվազն մի 10 աչք է ունեցել:

Կուտուզովի միաչքանի լինելը այնքան է արմատացել մարդկանց գիտակցության մեջ, որ անգամ դա ժողովրդական բանահյուսության աղբյուր է դարձել: Ընդունված է, որ խնջույքի ժամանակ, երբ բաժակ լցնողը ուշացնում է, նրան հարցնում են, թե արդյոք տեղյա՞կ է՝ ինչու էր Կուտուզովը միաչքանի, և եթե չգիտի, բացատրում են, որ Կուտուզովն էլ է մի անգամ մոռացել ժամանակին բաժակները լցնել և արդյունքում զրկվել է աչքից՝ պատառաքաղով հարվածի պատճառով: Ըստ մի անեկդոտի, 1812 թվականի Նոր տարուն Կուտուզովին են հանձնում նվեր Նապոլեոնից՝ մեկ շիշ ֆրանսիական շամպայն, բայց Կուտուզովը այն չի ընդունում՝ ասելով, որ այդ խորամանկ ֆրանսիացին անցած տարի էլ էր իրեն շամպայն նվիրել, որն ինքը բացել էր, իսկ հիմա Նապոլեոնը ցանկանում է, որ ինքը նաև իր երկրորդ աչքը կորցնի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

website by Sargssyan