Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ահ­ռե­լի մո­լո­րու­թյուն, որն ար­դեն իսկ Հայաս­տա­նի տնտե­սո... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վիճակագրական կոմիտեի նախագահի դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Չմա­րող կրքեր հան­քար­դյու­նա­բե­րու­թյան շուրջ. իշ­խա­նու­թ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գանձասար-Կապանը բողոքարկում կներկայացնի ՀՖՖ (տեսանյութ) Մադրիդի «Աթլետիկոն» հավասարվեց առաջատար «Սեւիլիային» Տաջիկստանում վիրավորվել են ռուսաստանցի պայմանագրային զինծառայողներ․ ՌԴ դեսպանությունը հետեւում է իրավիճակին Բուրջ Խալիֆան Անկախության տոնի առթիվ լուսավորվել է հայկական եռագույնով Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ներ ձեռք բերել․ Էրդողան Հրաձգություն՝ Նոր Օռլեանում․ զոհվել է մեկ դեռահաս, հինգ մարդ վիրավոր է ԱՄՆ-ում ամենագնացը ներխուժել է առևտրի կենտրոն և բախվել սրահներից մեկի ցուցափեղկին Հանկարծամահ է եղել թատերագետ Նվարդ Ասատրյանը 63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեջ Մոսկվայի մետրոյում ուղևորն ընկել է գնացքի գծերի վրա Նարեկ Աբգարյանի հաղթանակը Լոս Անջելեսում Պետերբուրգում գիշերը խոշոր բախում է տեղի ունեցել հայաստանցիների եւ դաղստանցիների միջեւ

Վրաստանում 19-ամյա աղջիկը կախվել է սիրեցյալի շիրիմի մոտ սոցցանցերում քննադատությունների պատճառով

Վրաստանի Ցխալտուբո քաղաքի 19-ամյա բնակչուհին կախվել է իր սիրեցյալի գերեզմանաքարի մոտ: Ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ աղջիկն ընկերուհուն պատմել է, որ սոցցանցերում քննադատության զոհ է դարձել մահացած տղայի ընկերների կողմից:

 Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ վերջերս ավտովթարի հետևանքով զոհված 26-ամյա տղայի ընկերները սոցցանցում խումբ են ստեղծել, որպեսզի պայմանավորվեն մահացած ընկերոջ շիրիմին միասին այցելելու մասին:

Խմբին հասանելիություն է ունեցել նաև աղջիկը: Այդպիսով, նա պարզել է, որ իրեն մեղադրում են տղայի մահը ոչ բավարար չափով սգալու մեջ: Խմբի մասնակիցներից մեկը հեգնանքով գրել էր. «Վախենամ՝ ինքնասպան լինի վշտից»: Այս մասին պարբերականին պատմել է կախված աղջկա ընկերուհին:

 Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկը նախկինում նույնպես փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղեր ընդունելով, սակայն այդ ժամանակ նրան հաջողվել է փրկել:

Բացի այդ, սոցցանցում գրում էին, որ սևազգեստ մի աղջիկ հաճախակի գալիս էր գերեզմանոց, ծաղիկներ դնում տղայի շիրիմին և ժամերով նստում այնտեղ:

Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել՝ «ինքնասպանության հասցնելու» մասին հոդվածով:

 

website by Sargssyan