Երևանում Toyota Camry-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Վարդան Տիգրանյանը իր վարած Toyota Camry 19 ԼՍ 938 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ դեպի Հանրային հեռուստաընկերություն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Լաերտ Սարկիսովին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: