Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հա­կա­կարկ­տա­յին սար­քե­րը բա­նի պետքչեն, բայց բյու­ջե­ից հսկա­յա­կան գու­մար­ներ են ծախ­սում դրանց վրա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրերս Հայաստանի մի քանի մարզերում կարկուտ տեղաց, որը, ինչպես ամեն տարի, հերթական վնասներն է պատճառել գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Խոսքը Շիրակի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի մասին է:

Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ կարկուտից առավելապես տուժել է Շիրակի մարզը: Ի դեպ, մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե վերջին 20 տարում առաջին անգամ կարկտաբեր ամպերը եկել են ոչ թե արևմտյան կողմից՝ Թուրքիայից, այլ հոսանքը եկել է լրիվ հակառակ ուղղությունից՝ Լոռու մարզից, որտեղ հակակարկտային կայանքներ գրեթե չկան:

Բերբերյանը սա հերթական հեքիաթ է որակում. «Հայաստան կարկտաբեր ամպերը գալիս են Միջերկրական ծովի կողմից՝ Լոռու և Շիրակի մարզերի վրայով: Ամպերը Լոռու մարզից հատուկ չեն եկել Շիրակի մարզ: Այս հեքիաթները վաղուց արդիական չեն: Միջերկրական ծովից Հայաստան եկած կարկտաբեր ամպերը կուտակվում են Սևանի ավազանում», - ասում է Բերբերյանը:

Կարկտաբեր ամպերը ցրող կայանքները, ըստ Բերբերյանի, շարունակում են արդյունավետ չաշխատել. «Դեռևս Տիգրան Սարգսյանի կառավարությունը խոստովանեց, որ կարկտաբեր ամպերը ցրող այս կայանքները չեն աշխատում: Իրենք էլ ձեռնամուխ եղան հրթիռային համակարգի ներդրմանը: Դա էլ ձախողեցին: Սեպտեմբերին պետք է փորձարկեին համակարգը, սակայն չարեցին, որովհետև սեպտեմբերին կարկտաբեր ամպեր չեն լինում: Այդ կառավարության անդամները նույնիսկ կարկուտի ժամանակները չգիտեին: Ասեմ՝ հիմա էլ չգիտեն: Հակակարկտային սարքերը բանի պետք չեն, բյուջեից հսկայական գումարներ են ծախսում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այդպիսի կույրաղիքների փոխարեն (նկատի ունի՝ հակակարկտային ծառայությունը- խմբ.), գյուղնախարարությունն է լուծարում», - ասում է Բերբերյանը:

Նոր ղեկավարությունը պետք է ձեռնամուխ լինի հակակարկտային սարքերը փոխելուն: «Այն 30 կայանքները, որոնք ներկրվել են Արգենտինայից, և մնացած 400-500-ը, որոնք պատրաստվել են Հայաստանում, բանի պիտանի չեն: Իզուր ծախսեր են անում, ավելի լավ է այդ գումարներով մեր զինվորներին ապահովեն նյութատեխնիկական բազայով», - նշում է մեր զրուցակիցը:

Հրաչ Բերբերյանն այս կայանքների փոխարինման հետ կապված իր այլընտրանքն է առաջարկում: «Հայաստանի համար ամենահարմարը հրթիռային, նաև արկային կայաններն են, բայց այստեղ մտահոգություն կա, որ այդ արկերը կամ հրթիռները կընկնեն Թուրքիայի տարածք: Նման դեպքեր եղել են խորհրդային տարիներին: Բացի դա, կարկտաբեր ամպերի դեմ գոյություն ունի ավիացիոն պայքար՝ ինքնաթիռներով, որը ևս արդյունավետ է»,- ընդգծում է հ/կ-ի նախագահը: Նա կարծում է, որ կարկուտների դեմ կարելի է պայքարել նաև ցանքատարածությունները հատուկ ցանցերով ծածկելով: «Պետությունն այսօր, անգամ վնասներ կրելուց հետո, ճանապարհ չի գտնում գյուղացուն ցանցային համակարգով բավարարելու համար: Չեն կարողանում, թող հարցնեն, կասենք՝ ինչ անեն», - ընդգծում է Բերբերյանը՝ տեղեկացնելով, որ վերջին կարկուտի հետևանքով Շիրակում տուժել են հիմնականում հացազգիները, վնասվել են գարու ցանքատարածությունները:

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ըստ Բերբերյանի, այս հարցում կարող են լինել տարբեր մոտեցումներ: «Կառավարությունը կարող է տարբեր մեթոդներով փոխհատուցել գյուղացիների կրած վնասը, սակայն մենք գտնում ենք, որ ամենաճիշտը սուբսիդավորումն է՝ մեկ հեկտարի հաշվարկով: Թե չէ հարկերից ազատել, գյուղապետների հույսին թողնել, սա լուծում չէ: Պետք է սուբսիդավորել այն ուղղությունները, որոնք մեր երկրին պետք են, և շատ արագ առաջ կգնանք: Երկիրը պետք է ոտքի կանգնի բանիմաց մարդկանց օգնությամբ, դատարկագլուխներով ոտքի չենք կանգնի», - հավելում է Բերբերյանը՝ զրույցի վերջում ինձ հարց ուղղելով. «Գիտեի՞ք՝ էկոնոմիկայի նախարարությունում բուսաբուծության և անասնապահության վարչությունները միավորել են, բայց չէ՞ որ խեղկատակությունն էլ չափ ու սահման ունի», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»