Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ներ­կա փու­լում իրա­դար­ձու­թյուն­նե­րի վտան­գա­վոր զար­գա­ցում չի կան­խա­տես­վում

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն գրում է, որ Նախիջևանում սկսվել է թուրք-ադրբեջանական համատեղ «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների վերջին փուլը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տվյալներով, զորավարժություններին ներգրավվել է ավելի քան 5000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռային և հրետանային համակարգեր, 21 միավոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ տարբեր տեսակի ժամանակակից զինատեսակներ ու ռազմական տեխնիկա: Ակնհայտ է, որ վարժանքներին ներգրավված են առանձին բանակային ստորաբաժանումներ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարբեր ուժային կառույցներ: Նպատակն է՝ մարտական գործողությունների համատեղ ծրագրերի շտաբային մշակումը, անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումը և Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների միջև համագործակցության հաստատումը՝ միասնական խնդիրների իրականացման հմտությունները զարգացնելու միջոցով: Այնուամենայնիվ, ներկայումս ընդգծվում է, որ «Անխախտ եղբայրություն -2019» համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է մարտական հրաձգությունը: Ընդհանուր առմամբ՝ Նախիջևանի տարածքում նման զորավարժությունները անցկացվում են ոչ առաջին անգամ: Սակայն այս անգամ նրանք տեղավորվում են Ադրբեջանի կողմից իրականացվող մի շարք այլ զորավարժությունների համատեքստում: Միայն այս տարի սա թվով արդեն չորրորդ զորավարժությունն է: Երրորդը տեղի է ունեցել մայիսի 20-24-ին՝ սակայն միայն Ադրբեջանի ներքին տարածքում: Սա է հենց ներկա իրավիճակի հիմնական առանձնահատկությունը: Ներքին տարածքում իրականացվող զորավարժությունները, իհարկե, վերաբերում են միայն Հայաստանին, և հանդիսանում են ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավորությունների դրսևորում: Իսկ ի՞նչ նպատակ ունի և ո՞ւմ են ինչ-որ բան ցուցադրում զորավարժությունները Նախիջևանում, որը կտրված է Ադրբեջանից: Այս առումով որոշ ադրբեջանցի ռազմական փորձագետներ պնդում են, որ Հայաստանի հետ պատերազմի դեպքում Նախիջևանը հանդիսանում է այդ երկրի վրա հարձակման ամենահարմար բազան: Այնուամենայնիվ, հետագայում այդ գործողությունները կգնահատվեն որպես ագրեսիայի ակտ, որը վտանգավոր է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է: Բաքվում և Անկարայում լավ գիտեն, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանավորվածության համաձայն, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, բացի Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելու գործառույթներ իրականացնելուց, ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը իր սահմանների ողջ շրջագծով: Հնարավոր չէ, որ Ադրբեջանը և դաշնակից Թուրքիան իրականում զարգացումների նման սցենար չկանխատեսեն: Հետևաբար, ստեղծված իրավիճակը այլ «ընթերցման» կարիք ունի: Ներկայումս Ադրբեջանի և Նախիջևանի միջև ընդհանուր սահման չկա: Ըստ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 3-րդ կետի, Նախիջևանը ներառվել է Ադրբեջանի ԽՍՀ կազմում որպես ինքնավար տարածք: Մասնավորապես, նշվում է. «Երկու կողմերը համաձայն են, որ այս պայմանագրի հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի շրջանը ինքնավար տարածք է Ադրբեջանի հովանու ներքո, պայմանով, որ Ադրբեջանը չի հանձնի այդ տարածքի կառավարումը որևէ երրորդ պետության»: Այս պայմանագիրը չեղյալ հայտարարված չէ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակով Զանգեզուրի տարածքով կապ ունենալ Թուրքիայի և Նախիջևանի հետ: Ղարաբաղյան հարցը չի լուծվում, քանի որ այն վաղուց դադարել է տեղական նշանակություն ունենալ, դարձել է միջազգային և ունի իր միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևով, որն, ըստ էության, միջանկյալ է: Այսինքն, ղարաբաղյան ուղղությամբ Բաքվի գործողությունները արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Նախիջևանի ուղղությամբ՝ 1921 թվականի մարտի 16-ի Ռուսաստան-Թուրքիա համաձայնագրի դրույթները: Նման դասավորության խախտումը տարածաշրջանում կարող է բերել անկանխատեսելի արդյունքներով լուրջ ցնցումների: Պարադոքսն այն է, որ եթե Ադրբեջանը արդեն իսկ իր տարածքների 20 տոկոսից ավելիի վերահսկողությունն է կորցրել հայտնի պատճառներով, ապա ավելի ուշ Մերձավոր Արևելքում Թուրքիայի գործողությունները հանգեցրել են նրա դերի ու նշանակության արմատական փոփոխության: Միացյալ Նահանգները ներկայումս հաստատապես ապավինում է քրդերին, և ամեն ինչից երևում է, որ ամենաքիչը գնում են Թուրքիայի մասնատման ու դաշնայնացման: Այս դեպքում քրդերին թուրքերը կարող են ճնշել հյուսիսում՝ Նախիջևանում ռազմակայան ստեղծելու միջոցով: Կա նաև մի այլ պահ, որի մասին Բաքուն նախազգուշացնում է իր քաղաքագետների միջոցով՝ մատնանշելով այն իրական աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք կապված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի ուղղությամբ տարվող քաղաքականության հետ: Նախիջևանում Թուրքիայի ակտիվ ռազմական ներկայության փաստը բացասական է ընկալվում Թեհրանի կողմից: Պատահական չէ, որ 2016 թվականի ապրիլ յան պատերազմի ժամանակ, ըստ ռուսական ռազմական փորձագետների, Իրանը պատրաստ էր ռազմական գործողությունների համատեքստում գործարկել Հայաստանի հետ համագործակցության համաձայնագիրը, որը նշանակում է, որ Իրանը կարող էր իրականացնել Նախիջևանի շրջափակում, որի գոյությունը ապահովվում է իր տարածքով: Դա կբերեր Նախիջևանի և Թուրքիայի միջև միջանցքի լայնացման, ինչը կհանգեցներ հակամարտության ծավալի աշխարհագրական ընդլայնման: Ո՞վ է, ըստ այս զորավարժությունների, պոտենցիալ հակառակորդը` Ռուսաստա՞նը, Հայաստա՞նը, թե՞ Իրանը: Ներկա փուլում իրադարձությունների վտանգավոր զարգացում չի կանխատեսվում: Անկարան այժմ ունի այլ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ՝ կապված Սիրիայի զինված հակամարտության լուծման հեռանկարների հետ, ինչը անհնար է առանց Ռուսաստանի և Իրանի հետ դաշինքի պահպանման: Դրա համար էլ Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները ընկալվում են խառը զգացումներով եթե հաշվի առնվի դրանց մոտիվացիոն հիմնավորումը:

Կամո Խաչիկյան

Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян