2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 17.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Չինաստանում «երկնային» օդանավակայան է շահագորման հանձնվել Ձմերուկի դաշտից 150 կգ ձմերուկ է քաղել, հավաքել, որ «Նիվա»-ով գողանա, բայց վերջին պահին բռնվել է Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կայուն է 2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակում վարելու համար զրկվել են վարորդական իրավունքից Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան Բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Հայ գործարարը մտադիր է Հայաստանում թանկարժեք՝ ամսական 2000 դոլարանոց ծերանոց բացել Վարչապետի նշած երկու՝ «եթե՝ ապա» տարբերակները ոգևորել են որոշ անձանց «Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը Սերժը պատրաստ է նստել. Սերժը նստելու է ժողովրդի խաթր. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ կհաջողվի Ռուսաստանի հետ կշռադատված որոշման հանգել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ Ռուսաստանի հետ ձեռք կբերվի համաձայնություն, և գինը կլինի այնպիսի, որը չի խոչընդոտի Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանը: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել է ինտենսիֆիկացնել բանակցությունները՝ միասնական որոշման հանգելու համար:

«Ես ասացի իմ ելույթում , որ ներկայումս Հայաստանում բավական լավ տնտեսական դինամիկա է նկատվում, բարձրաձայնեցի վիճակագրական տվյալները: Սա կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության համատեքստում, քանի որ ԵԱՏՄ-ն միասնական շուկա է և միասնական տնտեսական տարածք: Այն գործոնները, որոնք ազդում են ապրանքների և արտադրանքի ինքնարժեքի վրա, պետք է հավասարակշռված լինեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ օրինակ, եթե գազի սակագինը ԵԱՏՄ տարածքում մի վայրում ցածր լինի, մեկ այլ վայրում՝ բարձր, ապա դա կխախտի հավասարակշռությունը և կհարվածի Միության բովանդակությանը:

«Այնպես որ, այստեղ անհրաժեշտ է շատ կշռադատված և իմաստուն որոշում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք նման որոշման հանգել»,- եզրափակեց Փաշինյանը:

website by Sargssyan