Ակնկալում ենք իրավապահների համակողմանի և օպերատիվ գործողությունները. Վահագն Գևորգյանն Աբովյանի դեպքի մասին
ОБЩЕСТВОԱբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իշխանական ուժի թեկնածուի շտաբի պետի մեքենան այրվել է, ինչի պատասխանատվությունը որոշ շրջանակներ փորձում են բարդել տուժողի հիմնական մրցակցի` գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի վրա։ Խնդրի շուրջ ArmDay.am-ը զրուցել է Գևորգյանի հետ, ով ստեղծված իրավիճակում ակնկալում է պատկան մարմինների կողմից պատշաճ արձագանք։
Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը, Աբովյանի գործող քաղաքապետըպատասխանեց,-«Նախևառաջ արձանագրված միջադեպի կապակցությամբ հայտնում ենք մերվրդովմունքն ու խստորեն դատապարտւմ ենք ատելության ու անհանդուրժողականության խոսքիտարածման կամ բռնի գործողությունների որևէ դրսևորում։ Հարուցված քրեական գործի շրջանակներումակնկալում ենք իրավապահների համակողմանի և օպերատիվ գործողությունները՝ դեպքի հետ կապվածբոլոր հանգամանքների շուտափույթ բացայատման և մեղավորներին պատժելու ուղղությամբ»։
Մեզ հետ զրույցում Վահագն Գևորգյանը անդրադարձավ նաև բամբասանքներին՝ նշելով,- «Կոչ ենքանում զերծ մնալ անհարկի քաղաքական շահարկումներից և սլաքները իմ կամ մեր թիմի կողմն ուղղելուցանկացած փորձից»։
Վաչիկ Գրիգորյան