13 տարեկանում ձերբակալված սաուդացուն մահապատիժ է սպասվում բողոքի ցույցերին մանակցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի 18-ամյա բնակիչ Մուրտաջա Քուրեյրիսին մահապատիժ է սպառնում 2011-ին «արաբական գարնան» ժամանակ տեղի ունեցող հակակառավարական բողոքի ցույցերին մասնակցելու համար:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, 10-ամյա Մուրտաջան ցույցերի ժամանակ ղեկավարել է 30 հասակակիցներից կազմված խումբը: Վերջինիս ձերբակալել են 2013-ին, երբ տղան ընտանիքի հետ ուղևորվել էր Բահրեյն: Ձերբակալության պահին նա 13 տարեկան էր:
Սաուդյան իշխանությունները նրան մեղադրել են ծայրահեղական ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ, ինչպես նաև «մոլոտովի կոկտեյլներ» (բենզինով պայթուցիկ կամ շշառումբ) ստեղծելու գործում աջակցություն ցուցաբերելու համար:
Չնայած տղան ոչ մի սպանություն չի կատարել, դատախազությունը պնդում է, որ ապստամբության հրահրումը բավարար հանցագործություն է համարվում թագավորությունում ամենախիստ պատժի՝ մահապատժի համար:
Հինգ տարի Քուրեյրիսը ձերբակալված է: Տղան հերքել է մեղադրանքներն ու հայտարարել, որ նախկինում արված խոստովանությունները ստիպողաբար են ստացվել: