ԱՄԷ-ում հայ համայնքի ներկայացուցիչները փորձում են պահպանել ինքնությունը. ԱՄԷ-ում ՀՀ դեսպան (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հարցազրույց դեսպանի հետ» հաղորդումն այս անգամ հյուրընկալվել է Արաբական Միացյալ էմիրություններում:
Հաղորդման շրջանակում անցկացվել է հանդիպում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի հետ: Հարցազրույցի ժամանակ անդրադարձել է եղել ԱՄԷ-ում հայ համայնքի պատմությանը, ինքնության պահպանմանը, ազգային կառույցների հետ համագործակցությանը, դեսպանատան իրականացրած նախագծերին։
Դեսպանի խոսքով` ՀՀ ՊՆ Պատվո պահակախմբի և Զինվորական նվագախմբի ելույթի մասին ԱՄԷ-ի իշխանությունը խոսում է մինչև այսօր: ԱՄԷ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանն անդրադարձել է նաև Հայաստանի ու ԱՄԷ-ի ժողովուրդների նմանություններին ու ԱՄԷ-ի դրսևորած համակեցության վառ օրինակին։
Դեսպան Մկրտումյանը մեկնաբանել է ԱՄԷ-ի ղեկավարության որակները, բնակչության նվիրվածությունն ազգային արժեքներին։ Անդրադարձ է կատարվել նաև արաբական պետության մշակույթին, խոհանոցին և կարճ ժամանակահատվածում գրանցած հաջողություններին։
Մանրամասները՝ տեսանյութում: