Ջրհեղեղ Թաիլանդում. զոհվել է 30 մարդ, տարհանվել են տասնյակ հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտա... ԲԼՈԳ
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիացի պատգամավորների այցն Արցախ մարդու իրավունքների հանդ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչվերացը ՄՇԱԿՈՒՅԹ
Երևան, 15.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Nissan-ով բախվել է կարմջի բետոնե սյանը և կողաշրջվել. կա վիրավոր. Shamshyan.com Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է Մեքսիկայի նավթահորերից մեկում 44 մարդու մասնատված մարմին է հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը հանրապետությունում սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Արման Բաբաջանյանի ահազանգի առնչությամբ Խաչվերացի տոնը նշել են նաեւ զինվորները. ՀՀ ԶՈՒ Հոգեւոր Առաջնորդություն (ֆոտո) Ջրհեղեղ Թաիլանդում. զոհվել է 30 մարդ, տարհանվել են տասնյակ հազարավոր բնակիչներ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ (ֆոտո) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Հների եւ սեւերի դեմ խաղ չկա. Էդուարդ Շարմազանով Ըստ ճաշակի նախարարություն բացել-փակելը բերելու էր այսօրվան Կադրեր Զիմբաբվեում Մուգաբեի հուղարկավորության արարողությունից Պարոն Փաշինյանը երեւի չի հարգում իր ննջեցյալներին. Հսկայական խցանում Սովետաշենի գերեզմանների ճանապարհին (վիդեո)

Արդյոք օրենքը թույլ է տալիս, որ մարզպետի կինը ՏԸՀ քարտուղար լինի․ Տիգրան Մուկուչյանի պարզաբանումը

Past.am

Քվեարկության օրվա ընթացքում կարող են լինել տարբեր գնահատականներ, տարբեր խախտումներ տարբեր սուբյեկտների կողմից, որովհետեւ հաշված ժամերի ընթացքում իրավահարաբերության մեջ են մտնում հազարավոր մարդիկ, եւ Ընտրական օրենսգրքի պահանջն այն է, որ դրանք բոլորը պատշաճ կարգով արձանագրվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով խախտումների մասին ահազանգերին, մասնավորապես, որ Աբովյանի 29/07 ընտրատեղամասում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի մոտ ցուցակ է եղել՝ քաղաքացիների անուններով և հեռախոսահամարներով, իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ելումուտ է անում ընտրատեղամասերում ու ցուցումներ տալիս։

«Ահազանգերը, որ մինչ այժմ ստացել ենք, թերեւս վերաբերում են առանձին ինչ-ինչ հանգամանքների»,- ասաց նա։

Մուկուչյանը նշեց, որ ինքն էլ է դիտարկել գրանցամատյանը, այնտեղ հստակ գրառումները առկա էին, եւ ինչպես օրենքն է պահանջում՝ ընտրությունից հետո ՏԸՀ-ները դրանք կուսումնասիրեն եւ գնահատականներ կտան, իսկ մինչ այդ, ասաց, ինքը ձեռնպահ կմնա որեւէ իրավական գնահատականից։

Հարցին՝ արդյոք շահերի բախում չի առաջացնում այն, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կինը հանձնաժողովներից մեկի քարտուղարն է, Տիգրանն Մուլուչյանը նախ ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում, բայց այնուամենայնիվ հավաստիացրեց, որ օրենքը չի արգելում, որ պաշտոնյայի կինը ընդգրկվի հանձնաժողովի կազմում։

Մուկուչյանը նաեւ հայտնեց, որ շրջում է տեղամասերով՝ տեղում շփվելու լրագրողների, վստահված անձանց, դիտորդների հետ, որպեսզի եթե կազմակերպչական խնդիրներ լինեն, դրանք հաշվի առնեն հետագայում։

website by Sargssyan