Քաղաքացին մարտական նռնակ է նետել Վեդիի քաղաքապետարան. ոստիկանները հայտնաբերել են նրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 9-ին, ժամը 15-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդիի քաղաքապետարանի շենքում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակի ապակիները կոտրված են։
Նախնական տվյալներով՝ Վեդիի քաղաքապետարանը բնակության վայր չունեցող կասկածյալին սենյակ է հատկացրել։ Նա բացասական վարքագիծ է դրսևորել, հաճախակի ալկոհոլ է օգտագործել՝ խաթարելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։ Այդ իսկ պատճառով քաղաքապետարանի պարետը պահանջել է, որ նա լքի տարածքը։ Տղամարդը, այս որոշումից սրտնեղված, նռնակը նետել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակ։
Թեև հանրապետությունում ՏԻՄ ընտրություններ են, սակայն նշված դեպքը ընտրությունների հետ որևէ առնչություն չունի։ Այս պահին իրականացվում է դեպքի վայրի զննություն։ Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։