Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Պորտուգալիայի հավաքականը՝ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության չեմպիոն

Ավարտվեց Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը: Մրցաշարի եզրափակչում Պորտուի «Դրագաու» մարզադաշտում հանդիպեցին եզրափակիչը հյուրընկալող Պորտուգալիայի հավաքականն ու Հոլանդիայի ընտրանին: Խաղը սպասարկում էր իսպանացի հայտնի մրցավար Ունդիանո Մալյենկոն: Ինչպես հայտնում է Armsport-ը, հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց խփված գոլերի:

 

Խաղի միակ գոլը խփվեց 60-րդ րոպեին. աչքի ընկավ Գոնսալու Գուեդեշը: «Վալենսիայի» եզրայինը գնդակն ստացավ Բերնանդու Սիլվայից և այն ուղարկեց Յասպեր Սիլեսսենի պաշտպանած դարպասի ձախ անկյունը: Չնայած՝ Սիլեսսենը ցատկեց դեպի գնդակը, բայց փրկել իր թիմին չկարողացավ:

Այսպիսով, Պորտուգալիայի ընտրանին դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության առաջին չեմպիոնը: Հոլանդիայի հավաքականը երկրորդն է: Իսկ երրորդ տեղն զբաղեցրեց Անգլիայի հավաքականը՝ ավելի վաղ հաղթելով Շվեյցարիայի հավաքականին: Հաղթանակն Ազգերի լիգայում Պորտուգալիայի ընտրանուն ապահովեց տեղը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում:

 
website by Sargssyan