Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Չալյանը և Ալեքսանյանը կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին Իսրայելի գլխավոր շտաբը Իրանի կողմից «սպառնալիքներին» դիմակայելու համար հատուկ ստորաբաժանում կստեղծի Քաղաքապետի հետ զրույցում հանգեցինք եզրահանգման, որ ճիշտը դիմում գրելն է. Աջափնյակի նախկին թաղապետ Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան Ահա թե ինչպես են ուժեղ տղամարդիկ իրենց պահում կանանց հետ Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն. Ալեն Սիմոնյան Հրշեջները մարել են Ալավերդիում բռնկված հրդեհը (տեսանյութ) Արարատ Միրզոյանը Դանիայում անդրադարձել է ԼՂ խնդրին (ֆոտո) Ապարանի ոստիկանները 50 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել Երեւանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը»

Ռոնալդուն․ Պորտուգալիայի հավաքականը գոյություն կունենա նաեւ առանց Կրիշտիանուի

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հաղթանակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայում։ Եզրափակիչում պորտուգալացիները 1։0 հաշվով հաղթել են Հոլանդիայի հավաքականին եւ նվաճել գավաթի առաջին խաղարկության հաղթողի կոչումը։

«Մեծ պատիվ է այս տիտղոսը նվաճել Պորտուգալիայում, մեր ժողովրդի աչքի առաջ։ Նրանք երկու հանդիպումներում էլ շատ աջակցեցին մեզ։ Այս տիտղոսը նրանցն է։ Այն պատկանում է Պորտուգալիային։ Հավաքականը գոյություն կունենա նաեւ առանց Կրիշտիանուի։ Թիմը մեծ ներուժ ունի։ Կան երիտասարդ խաղացողներ, որոնք ընթացքում կառաջադիմեն։

Ես դեռ ցանկանում եմ մասնակցել այս նախագծին, քանի որ ինձ լավ եմ զգում։ Զգում եմ, որ դեռ կարող եմ օգնել հավաքականին։ Թիմը ունի հետագայում էլ տիտղոսներ նվաճելու ներուժ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ռոնալդուն Պորտուգալիայի հետ դարձել էր նաեւ 2016թ․ Եվրոպայի չեմպիոն։

website by Sargssyan