Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Անցած տարիներին ԵՏՄ-ն ապացուցել է իր կայացած լինելը. ՀՀ ԱԳՆ

Անցած տարիներին ԵՏՄ-ն ապացուցել է իր կայացած լինելը՝ առանցքային տնտեսական ցուցանիշներով դրական դինամիկա գրանցելով: Հունիսի 10-ին «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ շատ ոլորտներում կարեւոր որոշումներ են ընդունվել: «2018 թվականին ԵՏՄ երկրներում տնտեսական ցուցանիշների համոզիչ աճ է գրանցվել, ընդ որում՝ 2017 թվականի համեմատության ներքին շուկայում վաճառքը մեծացել է 9,2 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 18,8 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 26,8 տոկոսով»,- հավելեց նախարարը:

ԱԳ նախարարը նշեց, որ դրա հետ մեկտեղ Հայաստանը հնարավորություն է ստացել ոչ միայն ազդելու ԵՏՄ մարմիններում օրակարգի ձեւավորմանը, այլեւ առաջ մղելու սեփական առաջնահերթությունները՝ դրանով դրսեւորելով մեծ նախաձեռնողականություն:

website by Sargssyan