Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել

ОБЩЕСТВО

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի ,վճռել է սնանկ ճանաչել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

 Նշենք, որ դիմող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Գեղամ Թադևոսյանը դիմել էլ էր դատարան և խնդրել, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը ճանաչվի սնանկ: 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Ս. Գրիգորյանի 20.12.2018թ. որոշմամբ դիմումը վերադարձվել էր:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից կրկին ներկայացվել է դիմում, որը դատարանի 21.01.2019թ.-ի որոշմամբ ընդունվել էր դատարանի վարույթ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Տիգրան Սահակյանը: 

Դատական նիստում դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև 07.07.2017թ. կնքվել է թիվ OVD1705519 վճարային քարտով վարկային գծի պայմանագիրը, ըստ որի բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:

Վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով 07.07.2017թ. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: 
Բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ՝ վերջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: 

Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաև գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չի կատարվել:

07.12.2018թ. դրությամբ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի պարտքը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 1.012.260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491.209.462,30 ՀՀ դրամ:

Ըստ այդմ էլ՝ դիմողի ներկայացուցիչը խնդրել է ճանաչել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին  սնանկ: 

Իր հերթին Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը 02.04.2019թ. դատարան է ներկայացրել առարկություններ առ այն, որ չեն ստացել պարտավորությունների կատարման վերաբերյալ դատարանի նախապահանջը, ինչպես նշվել է դիմումում, չեն ստացել բանկի կողմից բռնագանձման ծանուցում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, ինչպես նաև գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին,  համաձայն չեն բանկի կողմից ներկայացված օվերդրաֆտի օգտագործված գումարի չափի վերաբերյալ, առարկել են նաև բանկի կողմից հաշվարկված տոկոսի գումարը,  չի համապատասխանում իրականության ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսը, առարկել են նաև ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժը:

Միաժամանակ պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ վիճարկման հիմնավորումները, ապացույցները և մյուս հանգամանքները կներկայացվեն դատարան՝ դատական նիստի ժամանակ: 
Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը, պատշաճ կարգով ծանուցվելով դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ, չի ներկայացել 26.04.2019թ. հրավիրված դատական նիստին: 

Ուսումնասիրելով դիմումը և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները՝ դատարանը վճռել է՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին բավարարել, Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին ճանաչել սնանկ: 
Դատարանը նաև արգելանք է դրել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 
Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան` օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում: 

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

   
Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ