Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 04.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. Ստեփան Դանիելյան Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը կարող ենք վճարել պետության կորստի տեսքով. Անդրանիկ Թևանյան Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Ճգնա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հար­ցում ին­չի՞ վրա է կա­ռա­վա­րու­թյան հույ­սը Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հուլիս). Միացյալ ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրավաքը Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով որևէ հույս չու­նեն Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» «Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վո­րե­լը բա­ցիլ­նե­րից ամե­նավ­տան­գա­վորն է»

188 պաշտոնյա տարեկան հայտարարագիր չի ներկայացրել, 6 գործ ուղարկվել է դատախազություն

Հաշվի առնելով, որ 2018թ. պաշտոնյաների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր 2019թ. մայիսի 31-ը, «Փաստը» Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով մի շարք հարցադրումներ էր ներկայացրել, մասնավորապես, թե պաշտոնյաներից քանի՞սը չեն կատարել օրենքի պահանջը: Խնդրել էինք տրամադրել նաև տվյալներ, թե 2019թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 4-ը պաշտոնյաներից քանիսը չեն ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու, ինչպես նաև պաշտոնական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրերը, նրանցից քանիսն են նախազգուշացվել, քանիսն են տուգանվել: Բացի այդ, հետաքրքրվել էինք, թե նույն ժամանակահատվածում կա՞ն հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաներ, որոնց գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Ի պատասպան՝ Էթիկայի հանձնաժողովից մեզ են փոխանցել 2018 թ. տարեկան հայտարարագրերի ներկայացման վիճակն արտացոլող տվյալները:


«Մինչև 2019թ. մայիսի 31-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 3238 հայտարարագրման պարտավորություն ունեցող պաշտոնատար անձանցից չեն ներկայացվել 188 հայտարարատու պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրեր»,-հայտնել են հանձնաժողովից:

Անդրադառնալով հարցադրումների երկրորդ հատվածին՝ հավելել են. «Սկսած 2019 թ. հունվարի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու առնչությամբ հանձնաժողովի կողմից հարուցվել է 9 վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ: Արդյունքում 4 գործի վարույթ կարճվել է, իսկ 5-ի գործով կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը»:

Ինչ վերաբերում 2019 թ հունվարի 1-ից պաշտոնական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր չներկայացնելուն, ապա հանձնաժողովի փոխանցմամբ, այս առնչությամբ հարուցվել է 24 վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ. «Արդյունքում 6 գործի վարույթ կարճվել է, իսկ 18 գործով կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը»: Հանձնաժողովից հայտնել են նաև, որ 2018 և 2019 թթ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 6 գործ՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով:

website by Sargssyan