Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«1988 թվականից հետո հասկացանք, թե ինչից ազատվեցինք, բայց չհասկացանք՝ որտեղ հայտնվեցինք»

ИНТЕРВЬЮ

«Փաստի» զրուցակիցն է Վանաձորում բնակվող իմպրեսիոնիստ նկարիչ Արա Ղևոնդյանը:

Զրույցի հենց սկզբում ուղիղ հարց եմ տալիս՝ ի՞նչ անել, որ մշակույթում անորակը չգերիշխի: Զգում եմ՝ ցանկությունը մեծ է հարցը շրջանցելու, բայց ամեն դեպքում որոշակի դադարից հետո պատասխանը հնչում է. «Անորակությունը պրոպագանդվում է: Տարիներ առաջ ռադիոյով մի բիոէներգետիկի լսեցի, ում խոսքը մեխվեց հիշողությանս մեջ: Նա խոսում էր կտավների էներգետիկայի մասին, ասում էր՝ «Վերնիսաժում» գոյություն ունեն երեք կարգի՝ դրական, բացասական և ամենավատը՝ գորշ էներգիայով լցված կտավներ: Մարդը գնում է գորշ էներգիայով լցված կտավը, տանում, իր տանը կախում: Նկարն իր բացասական էներգիայով սկսում է նրան «հիվանդացնել»: Առաջին հերթին հարցին պետք է մոտենալ անորակը պրոպագանդելու տեսանկյունից: Ոչինչ, որ մարդն իր բանաստեղծություններն ինքնուրույն տպում է, թեկուզ եթե դա ոչ ոքի պետք չի, բայց դա չպետք է դառնա դասագիրք ու օրերից մի օր մտնի դպրոց», - ասում է Ղևոնդյանը՝ նշելով, որ որքան էլ խուսափենք արվեստը շուկա հանելուց և այն ապրանք համարելուց, ամեն դեպքում կտավը պետք է վաճառվի, սիմֆոնիան ներկայացվի հանդիսատեսին և այսպես շարունակ:

Մշակույթի ոլորտում պետության քաղաքականության մասին խոսելիս նկարիչն ասում է՝ ամեն ինչ դեռ խառն է: «Բոլոր ոլորտներում 30 տարի ոչ մի բանի հիմք չի դրվել: 1988 թվականից հետո հասկացանք, թե ինչից ազատվեցինք, բայց չհասկացանք՝ որտեղ հայտնվեցինք: Նախարարություն, մշակույթի բաժիններ պետք է լինեն: Գուցե կատեգորիկ լինեմ, բայց դրանք միշտ էլ լցված են եղել անկապ, ոլորտից հեռու մարդկանցով, որոնք պատրաստ են եղել տեղավորել խնամի-բարեկամներին ինչ-որ տեղ: Արդյունքում ստեղծագործողները 30 տարի իրենց դժբախտ են զգացել: Հեղափոխությունից հետո հավատ ունեմ, որ ամեն ինչ պետք է իր տեղն ընկնի», - ասում է նկարիչը:

Հետաքրքրվում եմ՝ տարբե՞ր է մարզերում և մայրաքաղաքում մշակույթի հանդեպ պետական ուշադրությունը: Ղևոնդյանը նորից հարցին այլ դիտանկյունից է մոտենում՝ գուցե գյուղում ապրող հովիվն ավելի՞ ճիշտ է ընկալում պոեզիան ու դասական երաժշտությունը: «Իմ կարծիքով, մենք մեխն անընդհատ ուրիշ տեղ ենք խփում: Շատ դեմ եմ, որ ճոխ միջոցառումներ են տեղի ունենում մայրաքաղաքում: Այս դեպքում թվում է, թե մայրաքաղաքի հանդիսատեսն էլ իրեն մի տեսակ բարձր է զգում մարզի հանդիսատեսից, ինչը շատ ծիծաղելի է: Երկիրը պետք է մշակութային լուրջ գաղափարախոսություն ունենա, և այն պետք է թույլ չտա «ճկուններին», որոնք բավական վտանգավոր մարդիկ են թե՛ քաղաքականության մեջ, թե՛ արվեստում և բոլոր բնագավառներում, հայտնվել այդ մեխի կողքին, քանի որ դա սրբության սրբոց է ցանկացած երկրի համար», ընդգծում է մեր զրուցակիցը:

Որքան էլ խոսենք ստեղծագործության արժեքի մասին՝ որպես արվեստի գործ, չենք կարող չփաստել՝ կարևոր է նաև դրա իրացումը շուկայում: Ի վերջո, ֆինանսական հարցերն իրենց զգացնել տալի՞ս են: «Տեսեք, գուցե կան նկարիչներ, որոնք ցանկանում են ճանապարհորդել, լինել հանրաճանաչ թանգարաններում: Ես, օրինակ, ցանկանում եմ ապրել Լոռիում, իմ փոքրիկ արվեստանոցում: Բայց արվեստանոցում, երբ սկսեմ ստեղծագործել, պետք է հանգիստ լինեմ, որ ընտանիքս խնդիր չունի, մեքենայիս մեջ վառելիք կա, որ կարողանամ գնալ բնության գիրկ և հանգիստ նկարել, նյութեր ունեմ և այսպես շարունակ: Կտավի մոտ կանգնած ստեղծագործող մարդը իրավունք չունի փողի մասին մտածել, իսկ կտավը ստեղծելուց առաջ և հետո՝ ունի՞: Եթե լինի մի կազմակերպություն, որը կարողանա մեկտեղել Հայաստանում ապրող նկարիչների մի քանի աշխատանք ու ներկայացնել դրանք աշխարհին, ցուցահանդեսներ կազմակերպել արտերկրում, աճուրդներ, զբաղվել դրանց վաճառքով, չէ՞ որ դա մեր երկրի համար օգտակար կլինի: Նկարիչներից շատերն ունեն գործակալներ, որոնք դրսում զբաղվում են նրանց կտավների վաճառքով: Ես ուզում եմ, սակայն, որ այդ ֆինանսական միջոցները գնան մեր երկրի բյուջե, մեր պետությանն էլ օգուտ լինի: Սակայն այս գործով զբաղվող չկա», - ընդգծում է իմպրեսիոնիստ նկարիչը: Հարցնում եմ՝ իսկ նկարիչների միությունն այս հարցում կարո՞ղ է թեկուզ մասամբ օժանդակել ստեղծագործողներին: «Իմ կարծիքով, ցանկացած ստեղծագործական միություն, եթե խորանանք նրա խոհանոցի, անցած ճանապարհի մեջ, կհասկանանք, որ ծիծաղելի կազմակերպություն է, որը տվյալ պահին օգնել է իշխանություններին կատարելու իրենց «սև գործը», սակայն ոչ մի օգուտ չի տվել ստեղծագործողին և չի էլ կարող տալ, որովհետև ստեղծագործողը խմբի կամ անհատի կողմից կազմակերպվելու կարիք չունի: Ինձ համար նկարիչների միությունը ծիծաղելի կառույց է, և ես երբեք չէի անդամագրվի դրան», - եզրափակում է Արա Ղևոնդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City Fest