Վարչապետի մամուլի քարտուղար. «Ասվածը ամբողջովին համապատասխանում է իրականությանը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթի շաբաթ օրվա համարում հրապարակվել է վերլուծական հոդված՝ «Այդքան սպասված հանդիպումը կայացավ, բայց...» վերնագրով, ուր մասնավորաբար անդրադարձ է կատարվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համատեքստում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքերին, թե «վերջերս նույնպես Նուր-Սուլթանում տեղի ունեցավ երկկողմ աշխատանքային հանդիպում Պուտինի հետ»:
Այս առումով թերթի վերլուծաբանը որոշակի գնահատականներ էր տվել՝ նշված հայտարարությունը համադրելով նախկինում շրջանառված այլ տեղեկությունների հետ: Հոդվածի լույս տեսնելուց հետո խմբագրության հետ կապ է հաստատել վարչապետի մամուլի քարտուղարը և նշել, որ իր՝ նշյալ հայտարարությունը բացարձակ ճշմարտություն է և ամբողջովին համապատասխանում է իրականությանը: