ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նի նոր օրհ­ներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
424 մլն դրամ՝ Հա­յաս­տա­նում ան­տառ­նե­րի վե­րա­կանգն­ման գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Շա­րու­նա­կե­լու ենք մնալ նույն մա­կար­դա­կի վրա». տնտե­սա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի ունեցվածքը. ի՞նչ է նա հայտար... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ռամոսը` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր Փաշինյանը Իգոր Սարգսյանին ազատել է պաշտոնից Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը Իմ ձախից նստածը կասկածյալ է նշանակել աջից նստածին, ձերբակալել հետեւինին, ու էս 1.5 տարի է մի քանի ճակատով գրոհում է մեջտեղինին. Աշոտյան ՈՒՂԻՂ. Ակցիա Վերաքննիչի բակում՝ ի աջակցություն Մութաֆյանի ու Օհանջանյանի 82 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահի հետ ԱՄՆ-ը դավաճանեց քրդերին եւ ստիպեց կռվել Թուրքիայի դեմ. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նի նոր օրհ­ներ­գի հա­մար հայ­տա­րար­ված մրցույ­թում հաղ­թող է ճա­նաչ­վել Արամ Խա­չատ­րյա­նի երաժշ­տու­թյու­նը Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք 424 մլն դրամ՝ Հա­յաս­տա­նում ան­տառ­նե­րի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թաց սկսե­լու հա­մար, բայց թե որ­տեղ ու ինչ են տնկե­լու՝ հստակ չէ. «Փաստ» «Շա­րու­նա­կե­լու ենք մնալ նույն մա­կար­դա­կի վրա». տնտե­սա­գետ. «Փաստ» Բողոքի ակցիա՝ վարչական դատարանի դիմաց. խուլ ու համրերը դեմ են նախկին տնօրենի վերադարձին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի ունեցվածքը. ի՞նչ է նա հայտարարագրել. «Փաստ» Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ»

Ստիպել են անձեռոցիկ վաճառել եւ մուրացկանություն անել․ ամուսիններ են կալանավորվել թրաֆիքինգի մեղադրանքով

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

 

Երևանի չափահաս բնակիչը 2019թ. մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2018 թվականից ամուսիններն իրեն առաջարկել են Երևան քաղաքի Աբովյան փողոցում վաճառել անձեռոցիկներ, ինչից հետո, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով, վերցրել են այդ կերպ վաստակած ողջ գումարը և նույն եղանակով հարկադրել են մինչ 2019թ. մայիս ամիսն զբաղվել այդ աշխատանքով:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ ամուսինները՝  ծնված 1976 և 1970թթ., Երևան քաղաքի երեք, այդ թվում՝ մուրացկանությամբ զբաղվող՝ Երևան քաղաքի երկու բնակիչների վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաև՝ վերջիններիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով նրանց ենթարկել են թրաֆիքինգի. նրանց ներգրավել են հարկադիր աշխատանքի մեջ, կազմակերպել նրանց կողմից անձեռոցիկների մանրածախ առևտուրն ու մուրացկանությունը և վերցրել այդ կերպ «վաստակած» գումարները:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 43-ամյա տղամարդուն և 49-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաև առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով երկու և ավելի անձանց թրաֆիքինգի՝ շահագործման ենթարկելու դեպքերի համար: Ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 



website by Sargssyan