Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վահե Էնֆիաջյան. «Իրավական գնահատականները չպետք է ուշանան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ ավարտվեցին ընտրությունները, ես ֆեյսբուքյան գրառում կատարեցի ու շնորհավորելով թեկնածուին՝ ասացի, որ Աբովյան քաղաքի բնակիչները կատարեցին իրենց ընտրությունը: Տեղի են ունեցել ազատ, թափանցիկ ընտրություններ, որտեղ արտացոլվել է քաղաքացիների կամարտահայտությունը: Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին՝ Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին կայացած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը նրան զիջել է 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն:

Վահե Էնֆիաջյանը հատկապես կարևորում է քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած դեպքերին հստակ գնահատականներ տալու անհրաժեշտությունը:

«Քարոզարշավի ժամանակահատվածում տեղի են ունեցել գործընթացներ, որոնց վերաբերյալ իրավական գնահատականները չպետք է ուշանան: Մասնավորապես, խոսքը հայտնի այն դեպքերի մասին է, երբ հրդեհվեց ավտոմեքենա և բնակարան, իսկ բնակարանում գտնվում էին ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխաներ:

Նշված դեպքերի բացահայտումը չափազանց կարևոր է: Ես հետևողական եմ լինելու, որպեսզի տարածքի ոստիկանապետը և իրավապահ մարմնի ներկայացուցիչները կարճ ժամանակահատվածում բացահայտեն գործի բոլոր մանրամասները, հրապարակեն դրանք:

Մեղավորներն օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իսկ այն անձինք, որոնք պատկերացնում են, թե նման հնարքներով պետք է իրավիճակ փոխեն և կարծիք ձևավորեն, այսօր էլ հասկանում են, որ իրենց մոտ դա ոչ միայն չի ստացվել, այլև նրանք օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն են կրելու:

Ուզում եմ հիշեցնել, որ այսօր ամբողջ քաղաքը տեսախցիկներով լի է: Ցանկության դեպքում կարելի է ամենակարճ ժամանակահատվածում բացահայտել գործը»,-ասաց Վ. Էնֆիաջյանը:

Նա հավելեց, որ իրավապահ մարմնի պատասխանատուներն ամենակարճ ժամանակահատվածում պարտավոր են հանդես գալ հրապարակային հայտարարություններով:

«Թե՛ ես, թե՛ Աբովյան քաղաքի բնակիչները և թե՛գործով հետաքրքրված բոլոր անձիք սպասում են այդ հայտարարություններին»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին՝ քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ, Աբովյանում հրկիզվել էր «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանի մեքենան և տան մի հատված։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։

 

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին