Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խորհր­դա­րա­նը դե­ռևս ար­ձա­կուրդ չի գնա ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ար­ցա­խում ամ­րաց­նում են նաև ներ­քին անվ­տան­գու­թյու­նը

Ինչպես հայտնի է, նախօրեին գեներալ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ: 2020-ին սպասվող նախագահական ընտրությունները զուտ հերթական ընտրություններ չեն. գործող նախագահն այլևս չի առաջադրվելու, իսկ այն, որ անկախ նրանից՝ ինչ արժեհամակարգի կրող կլինի կամ ինչ քաղաքական հայացքներ կունենա նոր նախագահը, նրա և Արցախի համար բարդ ժամանակներ են սպասվում, ըստ էության, տրամաբանական է: Սրա հետ միաժամանակ Ադրբեջանը բավականին զգալի տեմպերով պատրաստվում է ռազմական գործողությունների և հարմար պահի, առանց վայրկյան իսկ կասկածելու, կատարելու է իր քայլը: Եվ «Փաստի» ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով վերոնշյալը, Մնացականյանի նշանակմամբ Արցախում իշխանությունը առավել է ամրապնդում իր դիրքերը՝ այս դեպքում ներքին անվտանգության մասով: Նոր բան չենք ասի, եթե նշենք, որ ոստիկանությունն անհրաժեշտ պահին ներգրավվելու է նաև արտաքին անվտանգության մասով, իսկ այդ պարագայում Մնացականյան ռազմական գործիչը, ով պատկառելի ճանապարհ է անցել, այս իրադարձություններում էական նշանակություն է ունենալու:

 
 
website by Sargssyan