Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երբ ակն­կա­լիք­նե­րը չես կա­րո­ղա­նում ար­դա­րաց­նել, միշտ պետք է մե­ղա­վոր­ներ գտնել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև մի շարք հարցերի շուրջ չհասկացվածությունը՝ առիթ՝ «ճեղքերում տեղավորվելու», ՏԻՄ ընտրություններից հետո հնչած հայտարարություններ, որոնք անթույլատրելի են որակվում, իսկ երկակի ստանդարտները՝ համարվում անտրամաբանական: «Փաստը» քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցել է վերոնշյալ խնդիրներից բխող մի շարք հարցերի շուրջ:

Կփորձեն ճեղքը անջրպետ սարքել. Երևանը պարտավոր է սեղմել մեկնած ձեռքը

Սկսելով Արցախի և Հայաստանի իշխանությունների շուրջ ձևավորված մթնոլորտից՝ Վիգեն Հակոբյանը նախ նկատում է

«Չենք կարող ասել, որ մեկ տարվա ընթացքում հարաբերությունները շատ ծանր են եղել: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո եղավ Արցախում, նոր հայտարարություններ ևս եղան Արցախի հարցի շուրջ: Թեպետ Արցախում ոգևորության ալիքի ներքո ինչ-որ շրջանակներ փորձեցին հեղափոխության իմիտացիա անել, բայց չստացվեց, ինչին հետևեց վարչապետի հայտարարությունն այն մասին, որ աջակցություն է հայտնում Բակո Սահակյանին: Պատասխան հայտարարություն ևս եղավ: Մեծ հաշվով, դա մի փուլ էր, որի պարագայում ազդարարվում էր, որ հարաբերություններում խաղի կանոնները ճշտվել են, և դրանք նորմալ են ու աշխատանքային: Բայց ինչ-որ փուլից սկսած՝ թվում էր, որ որոշակի տարակարծություններ կան՝ հաշվի առնելով, որ Արցախի իշխանությունը ձևավորվել է դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում այլ իշխանություններ էին: Այդ իրավիճակը տեղավորվում էր թիմային տարբերությունների համատեքստում, ինչը մտահոգիչ էր, քանի որ անհամաձայնությունները թուլացնում են Հայաստան-Արցախ միասնությունը: Այդուհանդերձ, եթե առաջնորդվենք Ն. Փաշինյանի վերջին հայտարարություններով, պարզվեց, որ ավելի խորքային խնդիր կա. նա փաստացի հայտարարեց, որ բանակցային գործընթացի շուրջ իր ներկայացրած կոնցեպտն Արցախում ոչ միանշանակ է ընկալվում:

Չգիտեմ՝ ինչ խորությամբ, բայց տարաձայնություններ կան բանակցային գործընթացի մոտեցումների շուրջ: Իսկ սա ավելի լուրջ ու խորքային խնդիր է, քան թիմային տարաձայնությունները՝ կապված ներքաղաքական, միջանձնային տարբեր հարցերի հետ: Այդ խորքային խնդիրն ավելի մտահոգիչ է, քանի որ բոլորիս համար հասկանալի է, որ ի տարբերություն Երևանի սրճարաններում նստած ստրատեգների, Արցախում, որպես ռազմաճակատի գոտի, վտանգներն այլ կերպ են ընկալվում, ըմբռնումները ևս այլ են: Այն, որ խնդիրը դուրս է եկել ջրի երես, կոպիտ սխալ է, քանի որ նման հարցերը չպետք է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում լինեն»:

Սև-սպիտակի մյուս տարբերակը՝ ավելի կենցաղային մակարդակով, կամ՝ ինչպես «լղոզվեցին» անզգույշ արտահայտությունները

Անդրադառնալով ՏԻՄ, և հատկապես Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին, այս ընթացքում հնչած գնահատականներին, Վիգեն Հակոբյանի հետ զրույցում խոսեցինք նախ այն տպավորությունների մասին, ըստ որի՝ եթե հաղթում է իշխանությունը՝ ամեն ինչ լավ է, եթե ոչ՝ մեղավոր են բոլորը: 

«Սովորական քարոզչական հնարք է: Մինչև ընտրություններ էր պարզ, որ երկու ձևի գնահատական կարող է լինել. եթե հաղթում է իշխանական թեկնածուն, ապա ասվում է, որ «հեղափոխությունը շարունակում է իր հաղթարշավը», «հեղափոխությունը հասավ Աբովյան»: Իսկ պարտվելու դեպքում ասվելու էր՝ հաղթեց ժողովրդավարությունը, ինչպես և հայտարարվեց: Ավելին՝ Ն. Փաշինյանը փորձեց «սվաղել», «լղոզել» այն անզգույշ արտահայտությունները, որոնք արեց Կոտայքի մարզպետը՝ գուցե պարտության դառնության էմոցիաների ազդեցության տակ: Այն, ինչ ասում է վարչապետը, հասկանալի է, իրավիճակից ելնելով քաղաքական գնահատական է տալ իս, բայց իրականում ինչ եզրակացությունների կգա այդ պարտությունից, այլ խնդիր է:

Այդուհանդերձ, անթույլատրելի է հայտարարել, թե «արժանապատիվ քաղաքացին պարտվեց»: Մարդը, ով պետք է ղեկավարի այդ մարզը, հասկանալով կամ չհասկանալով, Աբովյանի բնակիչներին բաժանեց արժանապատիվների ու ոչ արժանապատիվների: Սա սև-սպիտակի մյուս տարբերակն է, բայց ավելի կենցաղային մակարդակով:

Հիմա ասում են արժանապատիվ ու ոչ արժանապատիվ, մյուս անգամ կարող է ասեն գիտակից, անգիտակից: Նման որակումները կոպտագույն քաղաքական ու ստրատեգիական սխալ են. չէ՞ որ մի քանի ամիս առաջ նույն քաղաքում նույն քաղաքացիները բավականին լուրջ ձայներ էին տվել իր կուսակցությանը: Պետք է նստել ու մտածել, թե ինչու ընդամենը վեց ամիս հետո թվերը «շուռ եկան»»:

Վիգեն Հակոբյանի խոսքով, առհասարակ մեղավորներ փնտրելը հեղափոխության ուղղորդող օրենքներից է. «Սկզբից մինչև վերջ հակառակորդներ պետք է ֆիքսվեն, որ կողմնակիցներին անընհատ «տոնուսի» մեջ պահեն: Մյուս կողմից, քանի որ մի բան է հեղափոխություն անել, մեկ այլ բան՝ իշխանությունը վերցնելուց հետո կոնստրուկտիվ գործով զբաղվելը, միշտ մեծ ռիսկ կա, որ չես կարող ակնկալիքներն ու խոստումներն արդարացնել: Ու այդ առումով միշտ պետք է գտնես մեղավորների, ինչը բնական է ու հայտնի հնարք նաև մեծ քաղաքականության մեջ: Մեզ մոտ այդ էտապներն ենք անցնում: Կան «հեղափոխականներ», որոնց խանգարում են «հակահեղափոխականները», կային «սևեր», «սպիտակներ»: Հիմա կա «հեղափոխական Հայաստան» ու «հակահեղափոխական Արցախ», իսկ սեզոնի վերջին հիթը սևազգեստ դեմքերն են, որոնք, չգիտեմ՝ ինչով են զբաղված, բայց սևազգեստ են: Մեծ հաշվով, երբ ակնկալիքները չես կարողանում արդարացնել, բավարարել որոշակի սպասումներ, և զգում ես, որ ժամանակը սկսում է քո դեմ աշխատել, միշտ պետք է մեղավորներ գտնել: Սա նորմալ է քաղաքական գործընթացի տրամաբանության առումով, բայց պետք է փորձել մնալ քաղաքական տրամաբանության, բառապաշարի, քաղաքական գնահատականների տիրույթում, և ոչ թե քաղաքական տրամաբանության մակարդակից իջնել այնքան, երբ որակումները «արժանապատիվ, ոչ արժանապատիվ, հայաստանցի է, թե արցախցի, քաղաքացի է, թե քաղաքացի չէ» մակարդակում լինեն»:

Շատ քայլեր տրամաբանությունից դուրս են

Մի դեպքում բռնության կոչը չի պատժվում, մյուս դեպքում՝ պատժվում է, մի դեպքում ցույցի մոտիվացիան արդարացվում է, մյուս դեպքում՝ քննադատվում: Օրինակները կարելի է շարունակել, բայց ինչ վերաբերում է նման երկակի ստանդարտներին, քաղտեխնոլոգը դժվարանում է ասել, թե ինչու է իշխանությունը նման կերպ վարվում:

«Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև շատ քայլեր, նույն երկակի ստանդարտների համատեքստում, տրամաբանությունից դուրս են: Այս պահին նման քայլերի գնալու անհրաժեշտություն բացարձակապես չկա, որովհետև դեռ պահպանում է իր ժողովրդականությունը: Այնպես չէ, որ ռեյտինգն այնքան ցածր է, ըստ որի՝ կա իշխանությունն ամեն գնով պահպանելու և ամրապնդելու խնդիր: Որքան էլ ասում ենք, որ էյֆորիա չկա, չի նշանակում, որ անձամբ վարչապետի վարկանիշն այնքան ցածր է, որ առանց ուժային մեթոդների, առանց անտրամաբանական քայլերի ու բազմակի ստանդարտների հնարավոր չէ ամրապնդել դիրքերը: Այս պահի դրությամբ այդպես չէ, բայց կարող է լինել ապագայում, այդ թվում՝ առաջիկա ընտրություններում: Ասում են՝ կարևոր է ոչ թե այն ընտրությունը, որը հեղափոխությունից հետո է լինելու, այլ մյուս ընտրությունները, երբ որոշ ժամանակ հետո ժողովուրդն առանց էյֆորիայի քեզ կամ կընտրի, կամ չի ընտրի: Ի դեպ՝ մենք այդ փորձն ունենք»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիները:

«90, 91 թվականների ընտրություններից և մեծ թվով ձայներ ստանալուց 4-5 տարի հետո տեղի ունեցած ընտրություններում ամենաբիրտ մեթոդներով իրենք Հայաստանում ընտրությունների կեղծման, բռնությունների հիմքը դրեցին: Այս պահին ուժային մեթոդներով վախեցնելու ու նման մեթոդներ կիրառելու որևէ տրամաբանություն չկա: Բայց ի՞նչ է արվում՝ չգիտեմ: Օրինակ, ամեն օր «ադեկվատներին» բռնելու ու բաց թողնելու իմաստը ո՞րն է, երբ տարբեր անհասկանալի գործողությունների արդյունքում աստիճանաբար մեծանում է նաև այդ բրենդի ճանաչելիությունը: Մեծ հաշվով, նման գործողությունների, երկակի ստանդարտներ կիրառելու առումով այս պահին քաղաքական տրամաբանություն չկա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը