Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ին­չո՞ւ է նո­րից «տե­սա­կա­վոր­վում» հա­սա­րա­կու­թյու­նը, կամ՝ պար­տու­թյու­նից չքաղ­ված դա­սեր

АНАЛИТИКА

Աբովյանի քաղաքապետի ընտրություններից անցել է մի քանի օր, ու թերևս կարող ենք ավելի սթափ գնահատել կատարվածը, տեղի ունեցածը վերլուծել ավելի գլոբալ համտեքստում, մանավանդ՝ հետևություններ անելու անհրաժեշտություն ունի իշխանությունն առաջին հերթին

Միանշանակ կողմ եմ այն կարծիքին, որ չի կարելի, նույնիսկ անթույլատրելի է մեծ աղմուկ բարձրացնել ու հեռուն գնացող հետևություններ անել տեղական ընտրության համատեքստում, այն էլ՝ մի քաղաքի կտրվածքով։ Մյուս կողմից՝ Աբովյանի ընտրություններին «պատմականություն» հաղորդել է հենց իշխանությունը, որն առնվազն մարզային իշխանությունների և տեղի ՔՊ-ականների շուրթերով պատրաստվում էր «հեղափոխություն» իրականացնել քաղաքում՝ գործընթացի հաղթական ակորդը վերապահելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այլ խոսքով՝ հեղափոխության թիմը մունիցիպալ ընտրության նշաձողը բարձրացրել էր այնպիսի մակարդակի, որից հետո էլեկտորալ արդյունքները ենթակա են քաղաքական վերլուծության ու որոշակի հետևությունների։

Աբովյանի ընտրություններն ապացուցեցին, որ այլևս ակտուալ չէ ընտրական գործընթացը «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», «սևերի» ու «սպիտակների» պրիզմայով ներկայացնելը։ Բանական մարդկանց համար սա ակնհայտ ճշմարտություն էր արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի թիմի ձեռքերում, այլ խոսքով՝ ֆորմալիզացվեց հեղափոխության հաղթանակը ու վերացվեցին ռևանշիզմի բոլոր ռիսկերը։ Խորհրդարանական այսօրվա խճանկարը հենց հեղափոխության հաստատած ստատուս-քվոն է, ու եթե Աբովյանում մրցում են խորհրդարանական առաջին ուժի թեկնածուն ու երկրորդ ուժի աջակցությունը վայելող թեկնածուն, նույնիսկ հակաքաղաքագիտական է «հակահեղափոխության» դեմ պայքարելու թեզը։ Դրանով, ըստ էության, կասկածի տակ է դրվում հեղափոխության հաղթանակը, նաև՝ խորհրդարանի քաղաքական լեգիտիմությունը։ Սա ակնհայտ ճշմարտություն է, ու իշխանության թիմն Աբովյանում պարտվեց ոչ միայն այն պատճառով, որ գործող քաղաքապետը բավականին մեծ վարկանիշ ունի, ինչն իհարկե կարևոր է, այլ նաև սխալ մեթոդաբանության հետևանքով, այն բանի պատճառով, որ վարչապետից սկսած, վերջացրած մարզպետով, տակավին չկա այն գիտակցությունը, որ իրենք այլևս իշխանություն են, ոչ թե հրապարակում հեղափոխություն իրականացնող հարթակ։ Այլ խոսքով՝ Աբովյանի ընտրությունները «սևերի» ու «սպիտակների» թեզի պարտության մասին էր։

Սակայն, ըստ ամենայնի, նույնիսկ տեղի ունեցածից հետո հեղափոխության թիմը կամ առնվազն դրա մի մասը չի ուզում կամ չի կարողանում հասկանալ տեղի ունեցածի բուն պատճառը։ Գոնե բոլորը պետք է այնքան համարժեքություն ու քաղաքական խիզախություն ունենային, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով ընդունեին, թե Աբովյանում տեղի ունեցածը հեղափոխության, ժողովրդավարության հաղթանակ է։ Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է. «Ես կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ Աբովյանի քաղաքացին երեկ, ցավով եմ նշում, պարտվեց այդ ընտրություններին, և Վահագն Գևորգյանը՝ մեր գործընկերը, երեկվա ընտրություններին չհաղթեց։ Ես պարզապես ուզում եմ հարց հնչեցնել՝ տղանե՛ր, ձեր դուրը գալի՞ս է ձեր հաղթանակը, այն հաղթանակը, որը դուք կերտել եք»։

Ի՞նչ է, մարզպետը հակադրվո՞ւմ է վարչապետին, հրապարակային հաղորդո՞ւմ է տալիս այն մասին, որ Աբովյանի ընտրությունները կեղծվել են, նա ունի՞ փաստեր, թե՞ հայտարարություն է անում՝ ինքնաարդարացման նպատակով։ Եվ ինչո՞ւ է Պետրոսյանը զարմանում, որ նման վարքագծից հետո ընդդիմադիր որոշ պատգամավորներ, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նպատակահարմար է համարում նրա հրաժարականը։ Ընդ որում, քաղաքական առումով նման պահանջը կյանքի իրավունք ունի, որովհետև Ռոմանոս Պետրոսյանի թիմը ոչ միայն պարտվել է ընտրություններում, այլ նաև մարզպետը հակադրվում է վարչապետի հրապարակային կարծիքին ու փորձում է պարտության պատասխանատվությունը գցել քաղաքացիների վրա կամ կրկին «տեսակավորել» հասարակությանը, այս անգամ՝ մի քաղաքի մասշտաբով։

Թերևս դժվար է խոստովանել, որ պարտվել են ոչ թե Աբովյանի հասարակությունը կամ հեղափոխությունը, այլ կոնկրետ թիմ, որը, չնայած տիրապետում է իշխանության ողջ ռեսուրսներին, սակայն ամեն օր ավելի է կտրվում իրականությունից ու ադեկվատությունից։ Շատ ավելի համարժեք կլինի, որ իսկապես քաղաքական այս ընտրություններից հետո իշխանությունը հետևություններ անի՝ վերանայելով իր կադրային քաղաքականությունն ու օրակարգը, որը հասարակությանը հավատ չի ներշնչում, թե հեղափոխության թիմն ունի զարգացման հեռանկարային ծրագրեր։ Աբովյանի ընտրությունների միջոցով հասարակությունը ձևակերպել է հենց այս մտահոգությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело