Մեքսիկայում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի հետ սահմանակից մեքսիկական Սոնորա նահանգում տեղի ունեցած երկու հրաձգությունների հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նահանգի գլխավոր դատախազությունը:
Նախնական տվյալների համաձայն՝ 5 մարդ սպանվել է Ագու-Պրիետա քաղաքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ևս 4-ը զոհվել են Նակո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Գերատեսչությունը հետաքննություն է սկսել կատարվածի հանգամանքները պարզելու համար:
Բախումների վայրում ոստիկանությունը հայտնաբերել է սպանվածների մարմինները և լքված ավտոմեքենաները, որոնցում նույնպես փամփուշտների հետքեր են եղել: Հայտնաբերվել է նաև զենք և զրահաբաճկոններ:
Վերջին տարիներին Մեքսիկայում բռնության մեծ ալիք է բարձրացել՝ պայմանավորված թմրակարտելների դիմակայությամբ, որոնք պայքարում են կոկաինի՝ ԱՄՆ տեղափոխումը վերահսկելու համար: 2018-ին Մեքսիկայում սպանությունների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. անվտանգության նախարարությունը հայտնել է ավելի քան 33 340 դեպքի մասին: Այդ ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ռեկորդը: