Անմեղ մեղավորները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խորհր­դա­րա­նը դե­ռևս ար­ձա­կուրդ չի գնա ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ի՞նչ գույք է ձեռք բերել և ի՞նչ եկամուտներ ունի շրջակա միջավայրի նախարարը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Է. Գրիգորյանը 2018 թվականին 30 508 000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Բացի այդ, ձեռք է բերել նաև 3 500 000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոտնակ:

Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերը և այլ ներդրումները բաժնում էլ նշված է հարկային տարվա վերջում առկա 23 000 ԱՄՆ դոլարի մասին: Հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնից էլ տեղեկանում ենք, որ փոխառության չափը 2018թ. հարկային տարվա վերջում կազմել է 2 953 000 ՀՀ դրամ և շուրջ 38 106 եվրո:

Էրիկ Գրիգորյանի դրամական միջոցները 2018թ. սկզբին կազմել են շուրջ 896 շվեյցարական ֆրանկ, 2 000 000 ՀՀ դրամ, 6400 ԱՄՆ դոլար և 3200 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են շուրջ 896 շվեյցարական ֆրանկ, 1 800 000 ՀՀ դրամ, 3000 ԱՄՆ դոլար և 1500 եվրո:

կամուտների հանրագումարը 2018թ.ին կազմել է 33 342 073 ՀՀ դրամ, որից 8 967 573 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 24 374 500 ՀՀ դրամը՝ ստացված փոխառություններից (վարկեր): Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնում էլ նշված է շուրջ 1100 ԱՄՆ դոլար եկամտի մասին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan