Սասուն Միքայելյանի թեման կքննարկվի ՔՊ-ում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որևէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել»: Հայտարարությունն ինքնին ուշագրավ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը մարզպետը բարձրացրել է նաև վարչապետի մոտ՝ իր մտահոգությունները հայտնելով Միքայել յանի նման պահվածքի առումով: Նույն աղբյուրների պնդմամբ, Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Սասուն Միքայել յանի՝ «ձեռքերը լվանալու» պահվածքը առաջիկայում քննարկման առարկա կդառնա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Տեղեկությունները ճշտելու նպատակով դիմել ենք Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանին: Վերջինս նշեց, որ վարչապետն ու մարզպետը չեն քննարկել այդ հարցը, իսկ ահա ՔՊ-ում քննարկում լինելու է, սակայն ժամկետների առումով դեռևս հստակություն չկա: