Հունաստան-Հայաստան՝ 0:2. ուղիղ հեռարձակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
23:21
33-րդ րոպեին Կամո Հովհհանիսյանի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց հաշիվը:
23:01
Խաղի հաշիվն արդեն բացվել է: 8-րդ րոպեին Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը դարձավ գոլի հեղինակ:
22:45
Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 11-ին, ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում մրցում է Հունաստանի ընտրանու հետ:
Հանդիպումն Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում է և մեկնարկել է ժամը 22-45-ին:
Արմեն Գյուլբուդաղյանցն ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը
16․ Արամ Հայրապետյան, 3․ Վարազդատ Հարոյան, 5․ Արտակ Գրիգորյան, 6․ Կառլեն Մկրտչյան, 10․ Գևորգ Ղազարյան, 11․ Տիգրան Բարսեղյան, 13․ Կամո Հովհաննիսյան, 18․ Հենրիխ Մխիթարյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան, 22․ Հայկ Իշխանյան։
Հանդիպման ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ: