Լոռու մարզում 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխայի. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 33-ամյա Հրաչյա Սեդրակյանն իր վարած Mercedes մակնիշի 35 FA 687 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա Վ. Մ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Դեպքի վայր են ժամանել ճանապաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: