ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Միաժամանակ ընտրվել է երկ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մանրամասներ ձեռքբերման վաղեմության ու տիրապետման բարեխղճությ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
117 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 14 միլիոն դրամ ու 30 հազար եվրո.... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պետք է թև ու թիկունք լինենք մեր բանակին ու հայրենիքին» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մսամթերքի խանութի դիմաց ածելիով մի քանի անգամ կտրել է դաստակը All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը Բաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ) Լուկաշենկոն որոշել է Եվրամիության հետ վիզայի ռեժիմը պարզեցնել Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար Ռուսաստանը ժամկետից շուտ կդադարեցնի Հայաստանի երկաթուղու սպասարկումը. պատճառը քրգործն է Կադաստրի 21 գրասենյակներ այսօր կաշխատեն մեկ ժամ ավելի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի դիմաց (ուղիղ) Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Միաժամանակ ընտրվել է երկու Հռոմի պապ Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում Նկարի մեջի տղու հիշողությունը թարմացնելու կարիք ունի. տեսնես ով էր 2018-ին դպրոցականներին հանում փողոց փակելու ՀՀ գլխավոր դատախազի երկու տեղակալներին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Խելացի մարդիկ տառապում են հոգեբանական խնդիրներով. 10 պատճառ, որոնք խելացի մարդուն խանգարում են վայելել կյանքը

Ալբերտ Էյնշտեյնի մտավոր մակարդակը, կամ, ինչպես ընդունված է ասել, IQ-ն 170 է, Սթիվեն Հոքինգինը`160, Էշթոն Քաթչերինը`160, իսկ Նատալի Փորթմանինը`140: Թվում է, թե ամենախելացի մարդիկ առանձնահատուկ խնդիրներ չեն ունենում և իսկապես երջանիկ են: Սակայն, ինչպես պարզվեց, երջանկությունը շատ խելացի մարդկանց կյանքում շատ հազվադեպ ուղեկից է:

Նրանք իրենց հարմարավետ են զգում միայնության մեջ:

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ ընկերների հետ հաճախակի շփվելիս անհարմարավետության զգացողություն են ունենում: Նրանք չափազանց կենտրոնացած են իրենց նպատակների իրականացման վրա և այդ պատճառով բավականին հեշտ են հրաժարվում ընկերախմբում գտնվելու հնարավորությունից: Եթե դուք ձեզ ավելի լավ եք զգում ինքներդ ձեզ հետ, միայնակ լինելիս, հիանալի է, սակայն չարժե մեկուսանալ շրջապատից:

Հոգեբաններն ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր հատուկ ժամանակ են գտնում իրենց մտերիմների համար, կյանքի վերջում իրենց ավելի երջանիկ են զգում: Կարևոր է ոչ այնքան սեփական մտահոգություններով ու ուրախություններով կիսվելը, որքան ինքը` շփման պրոցեսը: Մտածեք` ինչպես անել, որ այն հետաքրքիր լինի նաև ձեզ համար:

Նրանք հաճախ են առողջական խնդիրներ ունենում:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ որքան մարդիկ ավելի խելացի են, այնքան նրանք ուշ են պառկում քնելու: Այդպիսի ռեժիմը, որպես կանոն, հաճախ հանգեցնում է սրտային հիվանդությունների: Բացի այդ, պարզվեց, որ զարգացած ինտելեկտով մարդիկ բարձր տագնապայնության պատճառով հակված են ալկոհոլիզմի ու ծխելու:

Սովորեք հանգստանալ: Աշխատեք ձեր հանգիստը հետաքրքիր ծրագրով կազմակերպել, մի մոռացեք նաև ամենօրյա հանգստի` լիարժեք քնի ու սիրելի զբաղմունքների մասին, և անգամ ժամանակ հատկացրեք ոչինչ չանելուն: Կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք, որոնք ավելի շատ եք նախընտրում:

Այդպիսի ծանրաբեռնվածությունների ժամանակ օրգանիզմում ձևավորվում են էնդորֆիններ` այսպես կոչված, ուրախության հորմոններ, որոնք բարձրացնում են տրամադրությունը:

Նրանք ավելի շատ են սթրեսներ տանում:

Կանադացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բարձր IQ ունեցող մարդիկ ավելի սուր են ընդունում հասարակ կենցաղային խնդիրները: Նրանք սովորություն ունեն բազմաթիվ անգամներ վերլուծել կատարվածը, այդ թվում և՝ նեգատիվը, իսկ դա դեպի քրոնիկական սթրես՝ ուղիղ ճանապարհն է: Պետք է սովորել ժամանակավորապես անջատել նեգատիվ զգացողությունները, երբ բախվում եք խնդիրների հետ: Դա կօգնի հանգիստ վերլուծել իրավիճակը և գտնել իրավիճակից դուրս գալու նոր եղանակներ:

Շարունակությունն՝ այստեղ

website by Sargssyan