Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգամ էին Գյու... ԲԼՈԳ
Հանդիսավորությամբ նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օրվա խորհուրդը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Երեք մեքենա վերածվել են մետաղե ջարդոնի 48-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, այնուհետև մեկ այլ Mercedes-ի, վերջինս էլ բախվել է մեկ այլ Opel-ի, կա վիրավոր. Shamshyan.com Մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալից հայտնի դերասան Արոն Էյսենբերգը Անդրանիկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա Մերձմոսկվայում ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը Հիշե'ք , ձերը սորոսն ու "յուբկեն" են,իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Ավստրալիան կհատկացնի NASA-ին 101 մլն դոլար Լուսինն ու Մարսն ուսումնասիրելու համար Վլադիմիր Պոզները Նիկոլ Փաշինյանի մասին. նկատելի էր՝ ինչպես են նրան շողոքորթում Այն, որ Արմեն Գրիգորյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե, սակայն, ինքը մեղավոր չէ. Աշոտյան Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգամ էին Գյումրի եկել. Էդուարդ Աղաջանյան

Աշխատանք հանուն երեխաների (Տեսանյութ)

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության ‹‹Սորս›› հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի և փայտամշակման արտադրամասը: Արտադրամասում հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները միավորվել և
գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծում են այն ամենը, ինչի կարիքն ունեն երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող կենտրոնները։



Արտադրամասը «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել փայտամշակման նոր սարքավորումներ և հումք, որով հատուկ կարիք ունեցող երեխաների համար պատրաստվել են կաշվե և փայտե զարգացման պարագաներ և ադապտացված գույք, որոնք անվճար տրամադրվել են երեխաների վերականգնողական
խնդիրներով զբաղվող տարբեր կենտրոնների: 

«Տրամադրված հումքը նոր սարքավորումների գործածմամբ «Սորս» հիմնադրամը եռապատիկ արդյունք է տվել։ Արտադրանքը բաժանվել է բոլոր կենտրոններին, որտեղ դրա կարիքը եղել է: Վստահ եմ, որ այդ կենտրոններում դեռ երկար ժամանակ կօգտագործեն այդ գույքը»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։


«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:


Մանրամասն` տեսանյութում:

website by Sargssyan