Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքակա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արսեն Թորոսյանը Մանվել Գրիգորյանի գործով մատնված է հանցավոր ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նավթի համաշխարհային գներն աճում են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում. ՀՀ վարչապետ Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել. Փաշինյան Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի. Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ... Արմեն Աշոտյան Ստեփանակերտում տները թանկացան, հենց իմ ֆեյսբուքյան էջում գրեցի այդ որոշման մասին. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին (մաս 2) ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը ԱԱ-2019․ Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց օլիմպիական ուղեգիր (ֆոտո) ՈՒՂԻՂ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Վանաձորում Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցում է բնակարանամուտի արարողությանը Արսեն Թորոսյանը Մանվել Գրիգորյանի գործով մատնված է հանցավոր անտարբերության. Մանվել Գրիգորյանի փաստաբան ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները Փաշինյանը շնորհավորել է Կարին Հովհաննիսյանին Տորոնտոյի կինոփառատոնում հաղթանակի առթիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի կարկուտից առավել տուժած ընտանիքներին Նավթի համաշխարհային գներն աճում են

Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը

Past.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին: Այդ մասին  հայտնեցին վարչապետի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում: «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և այսուհետ հանդիսանում եք ոչ միան մեր անվերապահ բարեկամը, այլ նաև համաքաղաքացին»,- նշել է վարչապետը և Ռենե Ռուքեին հանձնել ՀՀ անձնագիրը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պարոն Ռուքեին և շնորհակալություն հայտնել նրան հայանպաստ գործունեության համար:

Ռենե Ռուքեն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել. «Մեծ պատիվ է Ձեր ձեռքից ստանալ Հայաստանի Հանրապետության անձնագիրը: Դեռևս 35 տարեկանից սկսել եմ խորհրդարանական գործունեությունս և եղել հայկական հարցի անվերապարհ ջատագովը, քանի որ Ալֆորվիլում մշտապես շփվել եմ հայերի հետ ու հայ ժողովրդին ընդունում եմ որպես հարազատ և բարեկամ»: Ռենե Ռուքեն վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում ևս շարունակելու է հայանպաստ գործունեությունն ու նպաստելու հայ ժողովրդի հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնաահատում պարոն Ռուքեի գործունեությունն ու այս անձնագիրն այդ գնահատանքի արտացոլանքն է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

 

website by Sargssyan