Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խորհր­դա­վոր հրդե­հի առեղծ­վա­ծը

АНАЛИТИКА

Հունիսի 8-ին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքում հրկիզել են քաղաքապետի՝ ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբներից մեկի պետի բնակարանն ու մեքենան։ Լուրը թերևս այսքան ինտրիգային չլիներ ու համարվեր շարքային հանցագործություն, եթե հրդեհն անմիջապես չնախորդեր Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ու տուժողը չլիներ ընտրական գործընթացում անմիջականորեն ներգրավված անձ։

Հունիսի 8-ին հրդեհի մասին շատ խոսվեց, ընդ որում՝ հենց իշխանության ներկայացուցիչների կամ Աբովյանում իշխանության թեկնածու թիմի անդամների կողմից, ընդ որում՝ ակնհայտ քաղաքական տողատակով։ Համենայն դեպս, հիմնական սլաքներն ուղղվում էին առանցքային մրցակցի ուղղությամբ։ «Լռության օրը» նման ակնարկներն անգամ, ըստ էության, օրենքի խախտում են, որովհետև կարող են հանիրավի ազդել էլեկտորալ տրամադրությունների վրա, մանավանդ, որ հրապարակ նետվող վարկածը չէր հիմնավորվում որևէ փաստով, իսկ Աբովյանի գործող ու վերընտրված քաղաքապետը ոչ միայն հակադարձում էր մեղադրանքներին, այլ պարզ տեքստով ակնարկում էր, որ հրդեհն՝ անկախ մոտիվներից, ամենաքիչը ձեռնտու էր իր թիմին։

Աբովյանում էլեկտորալ տրամադրությունները չփոխվեցին։ Ինչպես քարոզարշավի ողջ ընթացքում էր ակնհայտ, այնպես էլ ընտրությունների օրը պարզ դարձավ, որ գործող քաղաքապետն առաջատարն է։ Այլ խոսքով՝ հրդեհն էլեկտորալ տրամադրությունների վրա ազդեցություն չունեցավ։ Թերևս մեր հասարակությունը շատ ավելի խոհեմ է ու կարողանում է հասկանալ հին «տեխնոլոգիաների» իրական նպատակները։ Ի դեպ, նույն տրամաբանությամբ միանգամայն անհասկանալի է, թե ինչու ոստիկանությունը հենց ընտրությունների օրը բերման ենթարկեց Վահագն Գևորգյանի նախընտրական շտաբի մոտ երեսուն անդամների՝ իբրև թե առկա ահազանգերի, կարծեմ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Զենք, կարծես, չհայտնաբերվեց, այդ փաստը չազդեց ո՛չ քաղաքապետի շտաբի գործունեության ու ո՛չ էլ աբովյանցիների ընտրական տրամադրությունների վրա, սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ զենք էին փնտրում ոստիկանները ու ինչո՞ւ հատկապես այն թեկնածուի կողմնակիցների մոտ, որը հակադրվում էր իշխանության թեկնածուին։ Մինչդեռ՝ մեր հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է հետամուտ լինեն այս հարցի պարզաբանմանը, որպեսզի նման դեպքերը մյուս ընտրությունների ժամանակ նախադեպ չդառնան։ Ի վերջո, նման կեղծ ահազանգերի միջոցով կարելի է կաթվածահար անել մի ամբողջ նախընտրական շտաբի գործունեություն, էլ չեմ ասում այն մասին, որ այդպես հնարավոր է «փչացնել» ցանկացած թեկնածուի, հատկապես՝ քվեարկության վճռորոշ ժամերի ընթացքում։

Սակայն վերադառնանք հրդեհին, որն, անկախ մոտիվներից, կարող էր մարդկային ճակատագրեր արժենալ։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը դրա բացահայտմամբ հետամուտ էր, երբ դեռ տեղի չէր ունեցել քվեարկությունը։ Այլ խոսքով՝ փորձ էր արվում «կեղտ» գտնել Աբովյանի քաղաքապետի վրա՝ քվեարկությունից մեկ օր առաջ նրան վարկաբեկելու միջոցով։

Չստացվեց։

Համենայն դեպս, կասկած չկա, որ եթե անգամ մի փոքր ապացույց կամ հիմնավորում լիներ, ապա Գևորգյանի կողմնակիցներից որևէ մեկի վրա աղմկոտ գործ կհարուցվեր ու դա կներկայացվեր որպես «հին ընտրական մշակույթի» դրսևորում։ Այն, որ իշխանությունները հրդեհի մասին «մոռացել» են, հուշում է, որ դրանում Աբովյանի քաղաքապետի ու նրա թիմի մասնակցության վարկածն, այսպես ասած, «ջրվում» է։ Սակայն չի «ջրվում» հրդեհը, այդ հանցագործության մեղավորներին ու պատասխանատուներին բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու պահանջը։ Ավելին՝ հիմա նման կտրական պահանջ են դնում Աբովյանի ընտրություններում հաղթած թեկնածուի կողմնակիցները։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը Աբովյանում, քաղաքապետի ընտրության նախօրյակին, ընտրական «սեքընդ հենդ» տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակում, հանկարծ այրվում է մի մեքենա և մի տան դուռ... Եվ քանի որ այս ընտրական «պրիյոմը» մեր երկրի հերոսական ընտրական ավանդույթներում վաղուց արդեն «սեքընդ հենդ» կլասի էր, բնականաբար, «պաժառի» հերոստրատները չստացան իրենց ծրագրած քաղաքական և բարոյական էֆեկտը... Բայց մեր ոստիկանությունը, որը 1 տարի, մեկուկես ամիս ու մի քանի ժամ արդեն ժողովրդինն է, ուղղակի պարտավոր է գտնել «պաժառի» իդեոլոգիական հորը...»։

Խորհրդավոր հրդեհի բացահայտումն իրապես կապացուցի, որ մենք դուրս ենք եկել հին քաղաքական բարքերի ճահիճից, երբ ընտրական, քաղաքական գործընթացներին ուղեկցում էին աղմկոտ միջադեպեր, որոնք, որպես կանոն, մեկանգամյա օգտագործման համար էին նախատեսված ու մնում էին չբացահայտված։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью