Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հենց տես­նեն, որ մեր մի­աս­նա­կա­նու­թյու­նը խարխլ­վել է, մի վայր­կյան ան­գամ չեն վա­րա­նե­լու, որ­պես­զի մեզ հո­շո­տեն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Որևէ տարօրինակ բան տեղի չի ունենում՝ նույն Ադրբեջանն է, որը չի փոխել իր նպատակները, իր տեսլականն ու ծրագրերը: «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ սահմանային իրավիճակը սրելու փորձերին: Նշենք, որ ըստ ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ արձանագրվել էր նաև ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ:

«Ինչ-որ պահի, այո, Ադրբեջանն իրեն զսպում էր, բայց պատճառն ամենևին իր մետեցումների վերանայումը չէր: Մենք երբևէ չպետք է կտրվենք իրականությունից: Այո, ժամանակին բարձր ենք գնահատել Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները, փաստել ենք, որ սահմանի ողջ երկայնքով կտրուկ նվազել է խախտումների քանակը: Բայց սա միայն մի կողմն է: Զուգահեռաբար կրկնում էինք նաև այն, որ հակառակորդը մնացել է նույնը, և հայոց պետականության նկատմամբ իր ծրագրերն անփոփոխ են: Մենք երբևէ ակնկալիքներ չենք ունեցել, որ Ադրբեջանը կարող է վերանայել իր մոտեցումը կամ մեկ օրում փոխվել»,-ասաց Դ. Բաբայանը:

Հայաստանյան և արցախյան հատվածներում առկա ներքաղաքական մթնոլորտը որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ադրբեջանական կողմի նման վարքագծի համար: Ի պատասխան, Դ. Բաբայանը շեշտեց. «Իրենք պարզապես սպասում են այդ պահին, աղոթում են ու ուզում, որ մենք իրար միս ուտենք, և որևէ մեկը թող կասկած չունենա այդ առումով: Հենց տեսնեն, որ մեր միասնականությունը խարխլվել է, մի վայրկյան անգամ չեն վարանելու, որպեսզի մեզ հոշոտեն: Սա բոլորը պետք է լավ իմանան: Թե՛ Արցախում , թ ե՛ Հայաստանում , թ ե՛ Սփյուռքում միասնական պետք է լինենք, ինչն ամենևին չի նշանակում, որ մենք բոլորս պետք է հլու-հնազանդ լինենք, կարծիք չունենանք:

Պետք է լինի մտքերի բախում, լինեն կարծիքներ, բանավեճեր, բայց փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մենք չպետք է խարխլենք մեր միասնականությունը, որովհետև տեսնում ենք, թե ում հետ գործ ունենք: Ադրբեջանն ու Թուրքիան ամիսը մեկ խոշոր զորավարժություն են անում, սա մեզ համար ազդակ չէ՞: Պետք է ազդակ լինի, և ամեն ինչ պետք է անենք, որ երբևիցե նրանք չկարողանան իրենց նպատակներին հասնել»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ իրավիճակը, ինչպես միշտ, վերահսկելի է. «Մեր հերոս տղաներն իրականությունից չեն կտրվել: Նրանք ամեն վայրկյան պաշտպանում են երկրի անդորրը, նրա սահմաններն ու արժանապատվությունը: Խուճապի որևէ պատճառ չկա: Հասարակությանն էլ կոչ եմ անում պահպանել սառնասրտությունը, թող իմանան, որ մենք ուժեղ ու հզոր ենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»