Անմեղ մեղավորները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խորհր­դա­րա­նը դե­ռևս ար­ձա­կուրդ չի գնա ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ի՞նչ դրամական միջոցներ ու եկամուտ է հայտարարագրել արտգործնախարարը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների և եկամուտների մասին:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել է 24 000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա սկզբում ԱԳ նախարարը ՀՀ դրամով դրամական միջոց չի ունեցել:

Հարկային տարվա վերջում Զ. Մնացականյանի դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 19 000 ԱՄՆ դոլար և 3 265 853 ՀՀ դրամ:

Զոհրաբ Մնացականյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտը նշված հարկային տարում կազմել է 6 173 687 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նա ստացել է նաև 17108 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan