Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խորհր­դա­րա­նը դե­ռևս ար­ձա­կուրդ չի գնա ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Կշահի՞ արդյոք հասարակությունը բանակցություններից

Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է մի քանի անգամ, ինչը, բնականաբար, հասարակության շրջանում առաջացրել է անհանգստություն, և լայն թափով սկսվել է մասնավորաբար մեքենաների ներկրման գործընթաց։ Այս թեմային քանիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով նաև ոլորտի փորձագետների տեսակետները: Հասկանալի է, որ նման տեմպերով ներկրման արդյունքում պետբյուջեի մուտքերը նկատելի չափով ավելանալու են, ինչը լավ առիթ է հանդիսանալու այս ամենը ներկայացնել որպես արդյունավետ աշխատանքի արդյունք։ Հասկանալի է նաև, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, առավել ևս, որ արդեն իսկ տեղկություններ են շրջանառվում, որ իրականում մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա: Չի բացառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջնային քննարկվող հարցերից մեկը լինի այս խնդրին հրատապ կարգավորում տալը։ Ակնհայտ է, որ դա բխելու է միայն հանրության շահերից, եթե, իհարկե, հնարավոր լինի հաջողության հասնել

 
website by Sargssyan