Ереван, 07.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ուժեղ ձեռ­քի» ուր­վա­կա­նը, կամ՝ հե­ղա­փո­խա­կան դիկ­տա­տու­րա­յի սաղ­մե­րը

АНАЛИТИКА

Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընտրություններում հաղթեց հեղափոխությունը և ժողովրդավարությունը: Թվում է՝ սրանով վերջակետ պետք է դրվեր, իսկ մնացած քննարկումները կառավարող կուսակցությունը կարող էր անել թիմի ներսում՝ պարտության պատճառները համակողմանի քննարկելու նպատակով։ Սակայն Աբովայանի ընտրություններից իշխանություններն, ըստ ամենայնի, այլ կարգի հետևություններ են արել, որոնք բնավ էլ չեն հաստատում վարչապետի խոսքերը։

Նախ՝ հենց քվեարկության հաջորդ օրը տեղի ունեցավ «Ադեկվադ» հ/կ-ի ղեկավարի ցուցադրական ձերբակալությունը, որը փաստացի ցույց տվեց, թե իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն այլակարծության հանդեպ ու բացահայտեց, թե ուր կարող է հասնել երկակի ստանդարտների կիրառումը։

Բացի այդ, «քայլողներն» օրինագիծ են պատրաստում, որով, ըստ էության, քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը։ Ու արդեն նույնիսկ կարևոր չէ, որ պատգամավորը հետո «հետողորմյա» է արել և հայտարարել նախագիծը հետ կանչելու մտադրության մասին: Խնդիրը երևույթն է:

Ամբողջ խնդիրն այն է, որ նման օրինագծերը պոպուլ յար են ավտորիտար երկրներում և, որպես կանոն, գործիք են դառնում իշխանությունների համար՝ ընդդիմադիր կարծիքները լռեցնելու համար։ Օրենսդրական այդ կարգավորումներն իշխանությանը գործելու մեծ «ազատություն» են տալիս ու կամայականությունների անսպառ դաշտ են բացում իրավապահների համար, որոնք մի կողմից՝ կարող են լայնորեն կիրառել երկակի ստանդարտներ, մյուս կողմից՝ ոչ իրավաչափ ռեպրեսիվ գործողությունները կարող են հիմնավորել՝ հղում կատարելով օրենսդրությանը։

Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է քրեականացնել այն, ինչը եղել է իր գործունեության առանցքը, այլ խոսքով՝ եթե մեկ տարի առաջ գործեր այն օրենսդրական բազան, ինչը ցանկանում են ներդնել «քայլողները», ապա տեղի ունեցած հեղափոխությունը գործնականում անհնար կլիներ կամ էլ դրա մասնակիցների գործողությունները հակաօրինական ու հակասահմանադրական կհռչակվեին։ Սակայն քաղաքականության մեջ գոյություն ունի նաև բումերանգի օրենքը։ Քիչ չեն դեպքերը, երբ իշխանության առաջին դեմքերը ստեղծել են օրենսդրական կարգավորումներ, որոնք հետո գործել են իրենց դեմ։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանը սուպերվարչապետական համակարգի հեղինակն է, սակայն այդ մոդելը հիմա ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ սահմանափակելով նաև երրորդ նախագահի ու նրա կուսակցության գործունեությունը։ Չի բացառվում, որ այս օրերին «քայլողները» ստեղծում են օրենսդրական հիմքեր, որոնք հետո օգտագործվելու են իրենց դեմ, որովհետև Հայաստանում այնքան է մեծացել անկանխատեսելիության գործոնը, որ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ է լինելու ամիսներ, մեկ, երկու տարի հետո։

Այնուամենայնիվ, հատկապես Աբովյանի ընտրություններից հետո իշխանության վերնախավում հասունանում է այն կարծիքը, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ժողովրդավարության, որ հիմա ուժեղ ձեռք է անհրաժեշտ երկիրը կլանային համակարգից ազատելու համար, այլապես այդ համակարգը շատ արագ կխժռի ժողովրդավարությունն էլ, հեղափոխությունն էլ։ Սա, մեծ հաշվով, կեղծ կատեգորիա է, որովհետև իշխանություններին խանգարում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ ապաշնորհությունը, զարգացման ծրագրերի ու տեսլականի բացակայությունը, թիմ չունենալը, համարժեքության բացակայությունը։

Ուղղակի հեղափոխությունների հերթական օրինաչափության ենք ականատես լինում։ Երբ երկրում չկա տեսանելի առաջընթաց ու չեն էլ երևում զարգացման նախադրյալներ, ապա հերթականությամբ թիրախավորվում են տարբեր ինստիտուտներ, մարդիկ,  հետո՝ հերթն անխուսափելիորեն հասնում է ժողովրդավարությանը։ Եթե դու ինչոր հարցում համաձայն չես իշխանության հետ, անմիջապես հայտարարվում ես «հակահեղափոխական» կամ «սև», ու քո դեմ պետք է աշխատի ոչ միայն ագրեսիվ հակաքարոզչությունը, այլ նաև օրենքը, որպեսզի ռեպրեսիվ մեթոդները վախի որոշակի մթնոլորտ ստեղծեն նաև այլոց մոտ, որոնք արդեն հասցրել են հիասթափվել հեղափոխության թիմից կամ ունեն անհամաձայնություն նրա վարած քաղաքականության հարցում։

«Ուժեղ ձեռքի» միֆը ստեղծվում է հատուկ այն նպատակով, որպեսզի ֆորմալիզացվի իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողությունը։ Ասում էին՝ հին խորհրդարանը խանգարում է ներդրումներին, նոր ընտրությունները երկիր փողեր չբերեցին, սակայն ամբողջ օրենսդիր իշխանությունը հայտնվեց Փաշինյանի գրպանում։ Նույն կերպ՝ հիմա փորձելու են օրենսդրորեն կարգավորել հեղափոխական «ճիշտը»՝ այնպիսի քաղաքական համակարգ ստեղծելու նպատակով, որը չի կարողանա որևէ այլընտրանքային անցողիկ թեկնածու առաջադրել տարբեր մակարդակի ընտրություններում։ Վեթթինգի շուրջ առաջացած աղմուկի մասին նույնիսկ չխոսեմ, որովհետև դեռևս տեսանելի չէ դատական ռեֆորմի որևէ հայեցակարգ, փոխարենը տեսնում ենք, թե ինչպես է կոնկրետ առաջադրումներով իշխանությունը փորձում վերահսկելի դարձնել ՍԴ-ն ու ԲԴԽ-ն։ Նույնիսկ այս հարցում օրիգինալ չենք, ու մեր հեղափոխությունը շարժվում է ուկրաինական սցենարով, որի վերջաբանը բոլորիս է հայտնի։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключен