Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կարող է ունենանք հա­կակ­շիռ­նե­րի չա­պա­հով­ման և մե­նիշ­խա­նու­թյան խնդիր­ներ»

ИНТЕРВЬЮ

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է պաշտոնյաների ներկայացրած ու չներկայացրած հայտարարագրերին: Վերջին տվյալների մասին մենք օրերս էինք հայտնել, բայց կան հարցեր՝ ավելի լայն համատեքստում. այս համակարգը որքանո՞վ է արդյունավետ, որքանո՞վ է արտացոլում իրականությունը: Այս հարցերի, ինչպես նաև վեթթինգի շուրջ զրուցելով՝ էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» հ/կ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ դիտարկել ենք հայտարարագրերի արդյունավետության հարցը նաև վեթթինգի համատեքստում:

Սկսելով առաջին հարցադրումներից՝ Ս. Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Հայտարարագրման համակարգն այս տարիների ընթացքում կատարելագործվել է, բայց դեռ կատարելագործման տեղ ունի: Եթե սկզբնական փուլում հայտարարագիր չներկայացնելը որևէ հետևանք չէր ունենում, ապա հիմա ավելի թույլից մինչև առավելագույն միջամտություն ենթադրող պատասխանատվության միջոցներ ունենք: Պետությունը ստեղծել է այն անհրաժեշտ ենթակառուցվածքը, որ հայտարարագրերը չարամտորեն չներկայացնողների, տվյալները թաքցնողների վրա ներազդի նաև քրեական միջոցներով: Հետևաբար, միակ խնդիրը կարող է լինել իրավակիրառական պրակտիկան, այսինքն՝ ինչքանո՞վ են հետևողական իրացնում այդ դրույթները»:

Բովանդակության առումով, որպես դրական հանգամանք, Ս. Սահակյանը առանձնացրեց պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջը՝ միաժամանակ շեշտելով, որ կան դրույթներ, որոնք դեռ կյանքի չեն կոչվել: Օրինակներից մեկը պաշտոնյաների զավակների կողմից դրամական միջոցների հայտարարագրման դրույթն է. «Նախատեսվում էր այդ դրույթները կյանքի կոչել 2019թ. հունվարի 1-ից բայց տեղի ունեցավ օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ փոփոխված, ավելի կատարյալ բովանդակությամբ հայտարարագրերի ներկայացման պարտականության կատարումը հետաձգվեց մինչև 2020 թվական: Մենք ժամանակ ենք վերցրել ու չենք ցանկանում ավելի կատարյալ ձևաչափով պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրել: Ինչ վերաբերում է թերություններին, ապա հայտարարագրերը դեռևս որոշակի թերություններ դեռ ունեն: 

Օրինակ՝ որպես թանկարժեք գույք համարվում է 8 միլիոն դրամը գերազանցող գույքը, ինչն, ըստ իս, բավականին բարձր շեմ է և կրճատելու անհրաժեշտություն կա: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ այս պահին չշտկված բովանդակային թերությունները համակարգի արդյունավետության վրա ազդող գործոններ են»:

Ինչ վերաբերում է իրականության արտացոլման խնդրին, երբ, օրինակ, բոլորին հայտնի է, որ պաշտոնյան շատ ավելի մեծ ունեցվածք ունի, իսկ հայտարարագրում դա չի արտացոլվում, մեր զրուցակիցը նշեց, որ հայտարարագրվում է անձին իրավաբանորեն պատկանող գույքը. «Իսկ փաստացի նրա տիրապետման տակ գտնվող գույքերի հայտարարագրում մեզ մոտ չկա, չկա նաև ծախսերի հայտարարագրումը: Այլ անձի տիրապետության տակ գտնվող, բայց փաստացի պատկանող գույքի առումով մեր հայտարարագրման համակարգը լուծումներ չունի»:

Ընդհանուր առմամբ, եթե խնդիրը իրավական և ոչ իրավական ձևակերպումներին է վերաբերում, ապա, մեր զրուցակցի խոսքով, դրանք որևէ երկրում հայտարարագրման համակարգի միջոցով չեն բացահայտվում. «Դրանք բացահայտվում են պաշտոնատար անձանց կենցաղի մոնիթորինգի միջոցով, և եթե այդ ընթացքում ձեռք են բերվում բավարար փաստական տվյալներ և հիմնավորվում է, որ գույքը նրանն է, դրանք քննության առարկա են դառնում ապօրինի հարստացման մեխանիզմի շրջանակում՝ իրավապահ մարմինների կողմից: Ինչ վերաբերում է անձին իրավաբանորեն պատկանող գույքին, ապա հայտարարագրման համակարգը դրանք բացահայտելու, տվյալների արժանահավատությունը ստուգելու լիարժեք հնարավորություններ ունի: Միակ սահմանափակումը բանկային տվյալների մասով է. եթե, օրինակ, հայտարարագրվում է, որ որևէ բանկում ունի 20 հազար դոլար, բայց իրականում 200 հազար է, ապա արժանահավատությունը ստուգելու հնարավորություն հանձնաժողովը չունի՝ օրենքը բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներին ամբողջ ծավալով հասանելիություն չի տալիս»:

Սիրանուշ Սահակյանը շեշտեց՝ այն պահից, երբ պետությունը կարևորի նաև դրամական միջոցների արժանահավատության ստուգումը, օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի ապահովել բանկային տվյալների հասանելիությունը:

Անդրադառնալով վեթթինգին ու հայտարարագրերին՝ մեր զրուցակիցը ընդգծեց. «Եթե վեթթինգի նպատակն իրապես գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ստանալն է, և աղբյուրները ստուգելու միջոցով օրինական ճանապարհով գույք կուտակած դատավորին սահմանազատելն է ապօրինի գործունեություն իրականացրածից, ապա դրան լիարժեք կարելի է հասնել հայտարարագրման համակարգի միջոցով: Իսկ եթե խնդիրը զուտ կասկածներին, շահարկումներին, այլ տեսակի տեղեկատվությանն արժեք տալն է ու դա քողարկվում է վեթթինգի ինստիտուտի ներքո, որի ներդրման նպատակը և գործնական կիրառումն առնվազն միջազգային պրակտիկայում այլ է, ապա այստեղ կունենանք զուտ քաղաքական ուժերի փոփոխությամբ պայմանավորված մի համակարգ, որն իմ գնահատմամբ շատ վտանգավոր է: Օրենսդիր և գործադիր իշխանությունների միակ հակակշիռը, որը կարող էր լինել դատական համակարգը, այդ պարագայում չի լինի: Կլինի ճիշտ հակառակը՝ իշխանությունը վեթթինգի միջոցով կձևավորի իրեն կցորդ դատական համակարգ, և մենք այստեղ կունենանք 3 իշխանությունների միատեղում՝ մեկ քաղաքական ուժի շրջանակում: Այսինքն, այստեղ ոչ թե հավասարակշռված կառավարում, այլ ավելի շատ հակակշիռների չապահովման և մենիշխանության խնդիրներ կունենանք»:

Իսկ թե այս պահին իշխանության քաղաքականությունն այդ առումով ի՞նչ տպավորություն է թողնում, և կա՞ արդյոք նշված վտանգը, Ս. Սահակյանը պատասխանեց. «Որպեսզի հասկանանք գործընթացը իրավական, թե քաղաքական է, պետք է սկզբնապատճառները դիտարկենք. եթե խնդիրները բացահայտվեին պրոֆեսիոնալ ուսումնասիրությունների հիման վրա, միջազգային կազմակերպությունները վերլուծությունների արդյունքում արձանագրեին, որ միակ դեղամիջոցը վեթթինգն է, հակված կլինեի ասել, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված գործընթացի հետ ենք բախվում:

Բայց վեթթինգի գաղափարը մեզ մոտ ծնվել է քաղաքական հայտարարությունից հետո: Քաղաքական ուժը ուներ դիրքորոշում, ըստ որի՝ դժգոհություն ուներ դատական իշխանությունից և առաջ քաշեց մի ինստիտուտ, որը կարող է սպառնալիք լինել դատական իշխանությանը: Ես հակված եմ դա դիտարկել ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США