Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ահա­զանգ. աղ­տոտ­ված ջրե­րը լցվում են Դե­բեդ գե­տը

ОБЩЕСТВО

Բնապահպանները պարբերաբար ահազանգեր են հնչեցնում, որ հանքերի ոչ պատշաճ վերահսկողության պատճառով գետերն աղտոտվում են թափոններով, ընդ որում՝ շատ դեպքերում այդ նույն գետերի ջուրն օգտագործվում է գյուղատնտեսական հողատարածքները ոռոգելու նպատակով: Մինչ նախկին բնապահպանության, ներկայիս շրջակա միջավայրի նախարարությունը խնդիրների մասին խոսում է բացառապես հայտարարությունների և տեսչական ստուգումներ անցկացնելու պատրաստակամության մակարդակով, բնապահպաններն ու համայնքների բնակիչները շարունակում են խոսել բնապահպանական աղետի մասին, արձանագրել խնդիրները, անգամ փորձում լուծումներ գտնել դրանց: Իհարկե, ակներև է, որ բնապահպանության ոլորտն ունի պետական հսկողության և ֆինանսական հսկա միջոցների կարիք:

Օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ Կապանի միջով հոսող Ողջի գետը վառ դեղնադարչնագույն երանգ է ստացել, քաղաքի փողոցներով էլ հոսում էին նույն գույնի առվակներ: Պատճառը՝ հորդառատ անձրևներից հետո լքված հանքավայրերից դեպի բնակելի թաղամասեր հոսող թթվային դրենաժն էր:

 

Հրապարակումներից հետո նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ թթվային գետակների բաղադրությունը պարզելու և ուսումնասիրություն իրականացնելու համար բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փորձանմուշներ է վերցրել: Նշենք, որ այս ստուգումների տվյալները դեռևս չեն հրապարակվել: Բացի դա, նախարարը խոսել էր խնդրահարույց տարածքներում պետության կողմից ռեկուլտիվացման աշխատանքների իրականացման մասին՝ առանց հստակ ժամկետներ նշելու:

Հիմա էլ գետի աղտոտման դեպք արձանագրվել է Ախթալա խոշորացված համայնքում: Բնակիչներից Կամո Ղարագյոզյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութեր և լուսանկարներ է տեղադրել, որոնցում պարզ երևում է, որ դեղնադարչնագույն աղտոտված ջրերը լցվում են Դեբեդ գետը:

«Փաստի» հետ զրույցում Ղարագյոզյանը հստակ չի կարողանում ասել, թե այս աղտոտված ջրերը, թափոնները կոնկրետ որտեղից են գալիս, բայց հավանականությունը մեծ է, որ դրանք հոսում և Դեբեդ են լցվում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից: «Նույն խնդիրը եղել է մոտավորապես մեկ ամիս առաջ: Այն ժամանակ գետը թափվող աղտոտված ջուրն ավելի մուգ էր՝ կակաոյի գույնի: Խնդրին արձագանքեցին, ասացին՝ ինչ-որ քար է գլորվել, վնասել այն խողովակը, որով թափոնները գնում են դեպի պոչամբար, այդ պատճառով էլ դրանք հայտնվել են գետում: Իսկ հիմա դեռևս տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ գետն աղտոտվում է», - ասում է Ղարագյոզյանը՝ շեշտելով, որ նման դեպքերը պարբերական բնույթ են կրում: 

«Ամեն անգամ մի պատճառաբանություն են բերում: Մի անգամ ասում են բնական աղետ է, մի անգամ՝ արհեստական, իրենք մեղավոր չեն: Ամեն անգամ փորձում են խնդիրը տարբեր գործոնների հետ կապել», հավելում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ահազանգ էր հնչել, որ կոմբինատի Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև գործող հին պոչամբարը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի ու բնակչության համար. պոչանքները տարբեր ճանապարհներով լցվում էին Դեբեդ գետը՝ վերացնելով գետի բուսականությունն ու կենդանատեսակները:

Բացի գետի բուսական և կենդանական տեսակների վերացման խնդիրը, Ղարագյոզյանը հիշեցնում է՝ Դեբեդի ջուրն օգտագործում են ոռոգման նպատակներով: «Ջուրը պոմպերով Դեբեդից մղում են դեպի համայնքներ: Դեբեդի աջ և ձախ ափերին գտնվող համայնքների գյուղատնտեսական հողերը, այգիները հիմնականում ոռոգում են գետի ջրով», - ասում է Ախթալա համայնքի բնակիչը:

Խնդրի հետ կապված «Փաստը» զանգահարեց նաև Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին՝ ճշտելու, թե արդյոք համայնքապետարանում տեղյա՞կ են խնդրին: Թամազյանը նշեց, որ բնակիչներից խնդրի հետ կապված որևէ ահազանգ չեն ստացել: Հարցին՝ իսկ նախկինում նման դեպքեր եղե՞լ են, համայնքի ղեկավարը դրական պատասխան տվեց. «Նախկինում, եթե դեպքեր եղել էլ են, վերացվել են: Իսկ այս դեպքի հետ կապված բնակիչները չեն դիմել մեզ», - եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ