Որքա՞ն են կազմել Էկոնոմիկայի նախարարի դրամական միջոցներն ու եկամուտները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ 2018թ. հարկային տարվա սկզբում առկա է եղել «MITSUBISHI OUTLANDER 3.0GLS» մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենան նշված հարկային տարում 1 500 000 ՀՀ դրամով օտարվել է և 2018թ. վերջում այն այլևս առկա չի եղել:
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնից էլ տեղեկանում ենք, որ փոխառությունների չափը 2018թ. հարկային տարվա վերջում կազմել է 15 200 ԱՄՆ դոլար, 5500 եվրո և 240 000 ՀՀ դրամ
Տիգրան Խաչատրյանի դրամական միջոցը 2018թ.-ի սկզբին կազմել է 22 000 ԱՄՆ դոլար, իսկ վերջում՝ 23 000 ԱՄՆ դոլար:
2018 թվականին ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 9 135 000 ՀՀ դրամ: Այն գոյացել է երկու աշխատավարձերից, որոնք կազմել են 350 000 ՀՀ դրամ և 785 000 ՀՀ դրամ:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ