Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի փաստաբանները մտադիր են բողոքարկել մեղադրանքի որակավորումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում վերջնական ձևակերպմամբ մեղադրանք է առաջադրվել Խաչատրյան քույրերին իրենց հոր կանխամտածված սպանության մեջ՝ չնայած արդեն իսկ պարզված հանգամանքին, որ նրանց գործողությունները հրահրել է հայրը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը՝ խոստանալով բողոք ուղարկել դատախազություն, քանի որ համաձայն չէ որոկավորման հետ: «Մենք կարծում ենք, որ տվյալ որոկավորումը հակասական է, մենք կարծում ենք, որ գործը կամ պետք է դադարեցվի, կամ պետք է այլ որակովորում տրվի»,- ասել է Անգելինա Խաչատրյանի փաստաբանը:
Հիշեցնենք, որ 57-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել էր իր տան մուտքի մոտ` 2018-ի հուլիսի 27-ին: Քննության տվյալներով՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանել են նրա երեք աղջիկները:
Անցյալ տարվա սեպտեմբերին Մոսկվայի Բասմանյան դատարանը քննչական մեկուսարանից ազատ էր արձակել երեք քույրերին, որոնք երկու ամիս այնտեղ էին անցկացրել: Բոլոր երեք քույրերի համար որպես խափանման միջոց ընտրվել է որոշակի գործողություններ կատարելու արգելքը, այդ թվում՝ բջջային կապի և համացանցի օգտագործման: