Դոլարի փոխարժեքը նվազել է, բրիտանական ֆունտինն ու դոլարինը՝ ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դեպի Երևան ու Երևանից սպասվող չվերթների մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բեյրութում պայթյունից մահացել է լիբանանահայ Վարուժան Թոսունյ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է. Արև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հրազդանում ողբերգական վթարը երեք երիտասարդի կյանք է խլել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 05.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. սա երևի թե կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Էլվիս Փրեսլիի կիթառն ամերիկյան աճուրդում վաճառվել է 1,32 միլիոն դոլարով (լուսանկարներ) Դի Կապրիոն պայմանագիր է կնքել Apple-ի հետ՝ համատեղ նոր ֆիլմերի և հեռուստանախագծերի ստեղծման համար Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունն այլևս դադարել են կատարել իրենց սահմանադրական գործառույթները.Արթուր Ղազինյան «The Beatles-ը մի ընտանիք է եղել». Փոլ Մաքքարթնին հերքել է ատելության մթնոլորտում խմբի կազմալուծման մասին լուրերը Սաակաշվիլին հայտարարել է, որ իր դեմքը չի վերանա եվրոպական ռադարներից, իսկ, ահա, Վրաստանը մեծ վտանգի մեջ է Դոլարի փոխարժեքը նվազել է, բրիտանական ֆունտինն ու դոլարինը՝ ավելացել Մեդվեդևը Ռուսաստանի հայերին ու ադրբեջանցիներին հիշեցրել է պատասխանատվության մասին Տեսեք՝ ինչպես է այս կինը հասցնում փրկել փոքրիկին Բեյրութի պայթյունի ժամանակ «Բոլորս վախեցած դուրս փախանք». Նառան` Բեյրութում երեկ տեղի ունեցած պայթյունի և իրենց կրած վնասի մասին Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է ու ասել, թե որտեղ է եղել Բեյրութի քաղաքապետն արտասվում է՝ զոհերի մասին խոսելիս Բեյրութ՝ պայթյունի վայրն այս պահին (ուղիղ միացում) Ով է Բեյրութում պայթյունից զոհված հայազգի Ժագ Պարամագեանը (լուսանկար)

Ի՞նչ իրավունքներից են օգտվում պարտադիր և ժամկետային զինծառայողները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է զինվորական բոլոր տեսակի ծառայությունների հետ կապված հարցերը:

«Փաստի» հետ զրույցում փաստաբան Նաիրա Ալավերդյանը նշում է, որ թե՛ զինծառայողների, թե՛ նրանց ընտանիքների անդամների համար կան սահմանված կոնկրետ իրավունքներ, սոցիալական երաշխիքներ և արտոնություններ: Քանի որ թեման բավականին ընդգրկուն է, անդրադառնում ենք մի քանի՝ ամենակարևոր հարցերին:

Ալավերդյանը նշում է, որ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները պետբյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:

«Այլ բժշկական հաստատություններում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն և սպասարկում ստանում են կառավարության սահմանած կարգով: ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս, մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են պետբյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից:

Բացի դա, եթե այդ բուժումն անհնար է իրականացնել Հայաստանում, ապա նրանք կարող են պետբյուջեի հաշվին բուժում ստանալ կամ հետազոտություն անցնել օտարերկրյա պետությունում, ընդ որում՝ եթե այնտեղ զինծառայողի բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում է նաև նրա ճանապարհածախսը և կեցությունը: 

Սակայն նշեմ, որ այս իրավունքից չեն օգտվում այն զինծառայողները, որոնց վնասվածքը կամ հիվանդությունը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է: Խոսքը միջանձնային կոնֆիլկտների ժամանակ արձանագրված դեպքերի մասին է», - ասում է փաստաբանը:

Նա նշում է՝ զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրը ևս պետության ուշադրության ներքո է: «Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով: Բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում՝ վարձակալությամբ բնակվելու համար: Նշեմ, որ սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման պետական ծրագրերից», - ասում է Ալավերդյանը:

Նա հավելում է, որ զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում անհատույց սեփականության իրավունքով բնակարան, ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս չի տրամադրվել` 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով: «Առաջնահերթությունը կտրվի նախ սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզերին, այնուհետև՝ մյուս մարզերին և Երևանին: Ի դեպ, բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար առաջարկվում է Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հաշվառված շահառուներին` մինչև հունիսի 28-ը ներկայանալ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն և ներկայացնել համապատասխան փաստաթղթերը»,  - տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Նա անդրադառնում է ևս մեկ կարևոր հարցի՝ զինծառայողների` կրթություն ստանալու երաշխիքներին: «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ընդ որում՝ պետբյուջեի միջոցների հաշվին», ասում է փաստաբանը:

Ալավերդյանն ընդգծում է՝ զինծառայողները մի շարք իրավունքներ ունեն, արտոնություններ, ինչպես, օրինակ, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներն օգտվում են ջրահեռացման և աղբահանության վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից: Բայց, ինչպես նշում է փաստաբանը, շատերն ուղղակի տեղյակ չեն իրենց իրավունքներից, իսկ դրանցից օգտվելու լավագույն տարբերակը իրազեկված լինելն է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan