Ավելի քան 6 միլիոն դրամ եկամուտ, 350 000 դրամ և 20 000 ԱՄՆ դոլար դրամական միջոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Արմավիրի մարզպետը 2018 թ. հարկային տարվա սկզբում ունեցել է 20 000 ԱՄՆ դոլար և 350 000 ՀՀ դրամ դրամական միջոց:
2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 20 000 ԱՄՆ դոլար և 650 000 ՀՀ դրամ:
Պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 6 539 068 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 1 692 020 ՀՀ դրամ և 4 847 048 ՀՀ դրամ: Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ