Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ կարձակվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագա... ԲԼՈԳ
Երևան, 17.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՈՒՂԻՂ. Փաստաբանները միջնորդում են Քոչարյանին գրավով ազատ արձակել Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ Հարությունյան Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան «Մանրուք է». «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են գնահատական տալ Վանեցյանի հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին իրենց պաշտպանյալին գրավով ազատելու մասին (ուղիղ) Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Եթե այդքան սիրում ես իջեւանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (ուղիղ) Վանեցյանի հրաժարականի մեջ կա գեոպոլիտիկա. Փաշինյանի ուղեղում եփվում է կտրուկ փոփոխության նախագիծ. Աշոտյան Մխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ԿԱՄԵՆԱ

(հատված)

-Զանգահարում-ասում եմ` Նախագահին կարևոր բան ունեմ ասելու, ասում է` Նախագահը ձեզ հետ չի ուզում խոսել... Ընդունենք, թե պատմությունն արձանագրեց ճշմարտությունը, դրանից` ի՞նչ... էդ տեսակը պակասելու՞ է աշխարհի վրա,- ակնհայտ կասկածեց Բանաստեղծը:

-Չէ, չեմ հավատում, որ պակասի,- ասաց Ռոստոմը: - Մինչև հիմա փորձը ցույց է տալիս, որ պակասելու փոխարեն ավելանում է:

-Ըհը,- արձագանքեց բանաստեղծը: - Այդուհանդերձ, տրամաբանական մի ելք պիտի լինի՞, թե ոչ:

-Տրամաբանական ելքը հաստատ ապոկալիպսիսը չի, որովհետև հակառակ կյանքի դեմ իր բոլոր ավերիչ գործողություններին, մարդկությունն ուզում է ապրել... Ոչ էլ Հրաշքն է, կամ Ահեղ Դատաստանը... Դրանք էնքան են հեռու, վերացական, անշոշափելի...

Փոքր դադարից հետո Ռոստոմը շարունակեց.

-Իմ կարծիքով հարկավոր է չափազանց պարզ, բայց չափազանց էական մի բան. Շուրջբոլորն սկսել են անընդհատ խոսել համակարգային փոփոխության մասին. կուսակցականը, դեպուտատը, դիմադիր-ընդդիմադիրները, գաղափարականը, հումանիտարը, էկոլոգը, փիլիսոփան, գրողը... Ես ի՞նչ իմանամ..., բոլորը...,

ամբողջ աշխարհում... Ես էլ եմ գտնում, որ ամենաէական, ամենագլխավոր հարցը հենց դա է, ու միաժամանակ տեսնում եմ, որ այդ խոսողները իրական համակարգային փոփոխության հեռավոր պատկերացումն իսկ չունեն, այլ ունեն մի պատկերացում, ըստ որի` «համակարգային փոփոխությունն» էն է, որ այդ նույն համակարգի մեծ ծայրամասից ինքը տեղափոխվի կենտրոն: Էդտեղ ինչ «համակարգային փոփոխության» մասին կարող է խոսք լինել: Եվ հետո նրանք, ովքեր զանգվածների ճնշման, հեղաշրջումների կամ այլևայլ իրադարձությունների արդյունքում կենտրոնից մղվում են ծայրամաս, նրանք են սկսում պայքարել «համակարգային փոփոխության», այսինքն` դարձյալ կենտրոն տեղափոխվելու համար:Բանաստեղծն ու Բենոն ուշադիր հետևում էին Ռոստոմի մտքերի ընթացքին, և նրա ամեն եզրակացությունից հետո կարծես փակուղի էր առաջանում:

Ռոստոմն ասաց

-Ապոկալիպսիսը, Ահեղ Դատաստանը, Հրաշքի ակնկալիքը, և այլն, քաղաքակրթության ահաբեկումների ծնունդ են, և արդեն քանի-քանի հազարամյակ փաստվում է, որ քաղաքակրթությունն իր ահաբեկումներից չի հրաժարվում, այլ գնալով խորացնում- ահագնացնում-ծավալում է դրանք, մարդու մեջ հարաճուն քաջալերելով նյութապաշտությունը, ագահությունը, գազանից գազանապատիկ ռազմատենչությամբ ուղեկցվող գերակայուն մոլուցքը` մեկը մյուսի հանդեպ... Աշխարհը կառավարողները պարտավոր են հասկանալ, որ քանի դեռ վերջնականապես կորած չի ամեն բան, ի մի բերելով կյանքի, ապրելու համար քաղաքակրթության բոլոր նպաստավոր ձեռքբերումները, առանց ավելորդ փիլիսոփայական վերամբարձ ճռճռոցների, անարյուն, անկորուստ, սուսուփուս պետք է կառավարումը տեղափոխել մարդկության ընդհանրական հատկանիշների վրա հիմնված, մի բոլորովին նոր, բարոյական նորմերով ամրագրված Սահմանադրությամբ կառավարվող ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Գլոբալիզացիա կոչվածը կարելի է և պետք է իրագործել միմիայն ընդհանուր մարդկության ընդհանրական հատկանիշների հիման վրա ստեղծված Սահմանադրությամբ: Սա է ասելիքս: 

Ինչ ուզում եք` մտածեք, բայց սա համոզմունք է մարդկության` մեզ հասու ողջ պատմության քիչ թե շատ իմացության արդյունքում... Ու թող ուրիշները չասեն, թե իրենց իմացած պատմությունը լուսավոր ելքեր ունի: Եթե ինչ-որ լուսավոր անցքեր էլ կան, դրանք լուսավորում են ընդամենը հաջորդ փակուղին: Մարդկության ընդհանրական հատկանիշների վրա կազմավորված մի Սահմանադրություն, որի գլխավոր սկզբունքներն ընդունելով որպես սրբություն- սրբոց, մեջը կարող են տեղավորվել արևի տակ ապրող բոլոր ազգությունները, ցեղերը` իրենց ազգային ու ցեղային հատկանիշների, իրենց ինքնապաշտպանության բոլոր երաշխիքներով:

Բանաստեղծն ասաց.

-Դու երևի հիշում ես էն երկար գիշերվա մեր զրույցը, երբ թթի օղու լիտրանոց շիշն առած եկար ինձ մոտ:

-Հիշում եմ և` շատ լավ,- ժպտաց Ռոստոմը:Քաղաք հյուր եկած գամփռի հետ կիսել էիր մեզ համար գնած երշիկը:

-«Էնտեղ» տեղափոխվելու իմ գաղափարը, կարծում եմ, հենց դա է. այն, ինչ դու կոչում ես գոյաբանության համակարգ:

-Այո,-ասաց Ռոստոմը,- միանգամայն ճիշտ ես, միայն թե` իմ ու քո «էնտեղ» տեղափոխվելով, այսինքն` մենք մեզ փրկելով աշխարհում բան չի փոխվում, իսկ համակարգային փոփոխությունը կփրկի ողջ մարդկությունը:

Բենոն չէր ուզում հավատալ, որ ամեն բան այդքան պարզ ու հասարակ է:

Ասվածի մեջ որևէ արտառոց բան չկար, բայց ովքե՞ր էին լինելու իրագործողները, ովքե՞ր էին «աշխարհը կառավարողները», կունենա՞ն նրանք այդքան կամք ու խիզախություն, որ հրաժարվեն իրենց գերակայության մոլուցքներից. չէ՞ որ նման մի համակարգում գերակայություն ասվածն ընդհանրապես կվերանա...

Վեհանոյշ Թեքեան

 

ԿԱՆՉԷ՜, ԵՍ ԿՈՒ ԳԱՄ

Եթէ քամիներ վեհ ճակատիդ դէմ կը սուլեն անհոգ,

Ծով հրճուանք չունիս, հիւանդ ես, թափո՛ւր,

անգործ, անհանգիստ

Աշխարհն այս եթէ դարձաւ գորշ մատեան աներազ, անօգ,

Երբ անկարելին չես կարող փշրել, անուրախ ես միշտ Շուտով կանչէ զիս։

Եթէ խորշոմներ դէմքիդ վրայ դեռ վիշտերդ կը պեղեն,

Մինչև աչքերդ՝ հուրդ չքացաւ,

մնացիր անճար,

Եթէ զաւակներդ հոգւով մղոններ

հեռու են արդէն,

Ոչ ոք անիծէ, ոչ իսկ արտասուէ մեղկ, անապաստան,

Կանչէ՜ որ շուտ գամ։

Եթէ սրտիդ դէմ սիրտ մը

գտած չես թէ՛պարզ, թէ՛ անկեղծ,

Մրրկող հարցերուդ՝ պարապութի՜ւնը կը պատասխանէ,

Թաղերը եթէ քայլ-քայլ կը չափես,

երազ կ՚որոնես,

Թերևս բարդ ուղիդ ես չհասկնամ, դուն լա՜ւ բացատրէ, Անպայմա՛ն կու գամ։

Եթէ սիրածդ հրաժեշտ տուաւ

պաղ ու անարցունք,

Սէրդ կատաղի՝ համբոյր չծնած հեռացաւ ի սպառ,

Նայուածքի մը ակն անոյշ՝

փոթորկող տենչն է աչքերուդ,

Եւ կը թափառիս սրահար սրտով,

պարպուած, անզգայ,

Կանչէ՜, ես կու գամ։

Ես ալ նոյնպէս եմ, ո՛վ որ ըլլաս դուն,

Քեզի չափ տրտում, մերկ, անարձագանգ,

Քեզի չափ մինա՛կ  Կանչէ՜, միանանք։

ԻՄ ԵՐԿԻՐՍ ՏԽՈՒՐ Է

Իմ երկիրս տխուր է

Քանի որ ես այդտեղ չեմ։

Պզտիկ տուներ կը յիշեմ,

թզենիներ անտերև

կաքաւներ որ չթռա՜ն,

հատուած դուռով ախոռներ

եւ եզներու մեռած ձայն։

Լեռներու ձիգ լանջերուն

լքուած ցուպեր հովիւի,

եւ քամիներ շառաչուն

տակառներուն շուրջ դեռ լի…

Պատերէն կախ՝ ժանգոտ թասեր

մագաղաթներ, Նարեկ ու զէնք  հողերո՛ւն տակ։

Մանկապարտէզի

տետրակներուս մէջ

միշտ ալ տուն մը կայ

ոլորուող ծուխով։

Երկրիս չգծուած սահմաններէն ներս

ինկած թագեր կը տեսնեմ

զոր ոչ մէկ հայ արքայ կրցաւ

հաշտեցնել իր գլխուն։

Բերդեր։ Շղթաներ։ Աւազներ նարնջագոյն։

Հազար անգամ խոշտանգուած քարտէսներ։

Արիւնները կը պոռա՜ն 

Լռեցուցէ՛ք եթէ կրնաք հաւատացնեմ՝ կրնաք, մարդիկ,

որովհետև արդէն խուլ էք։

Շնչեցէ՛ք զիս

Փրթած հեւք մը կը լսեմ

հիւծախտաւոր ծովն է երկրիս։

Ես կը տեսնեմ իր երկինքը տրտմանոյշ,

հեռադիտակը հսկայ.

Շողերու արագութեամբ

համր խճճուող ուղեղներ։

Կէսօր գիշեր առտու կէսօր

աչքեր, շրթներ չթարթող։

Հոն վանքեր կան մերկ բադերու նազանքով,

պատեանին մէջ դարեր սեղմուած

մէկէն ցայտող Սուրին նման 2751 շատրուաններ կան,

Աւերներուն մէջ քարացած արծիւներ կան։

Ազգ մը որուն սրտին մէջ լուռ անդնդախոր շիրիմներ կան։

Դեռ աղօթող խաչքարեր կան, թա՜ց խաչեր կան,

եւ սար մը կայ չքակուելիք վիրակապով։

Եւ զարմանալիօրէն յաւիտենապէս մեծցող, մեծցող

արեւ մը կայ հոն։

Մանկապարտէզի

տետրակներուս մէջ

թռչուն մըն ալ կայ  մէկ թևով թռչող։

Հորիզոնիդ օմեկան եմ Կարօտս մի՛ լքեր երկիր։

Իմ երկիրս տխուր է. Ես՝ աւելի։ Աւելի՛։

ՍԻՐՏՍ ՍԿԻՀ Է

Սիրտս սկիհ է

Մինչև յատակը

Անուշաւան Սօսի պատարագը կայ

Հեթանոսական քուրմի միամիտ անմեղութեամբ։

Կայ սփռուած խունկ շարականներու,

Դարերու յաղթ ապառաժէն ամփոփուած

կան սնդիկներ արցունքի

անսփո՛փ, հպարտ։

Հոս կ՚ընդելուզուին

Սէգ սօսիներու խշրտոցը խուլ

Ու Զուարթնոցի սիւնը սլացիկ

Ուրկէ կը ցայտէ մեր հանճարի սլացքը  եւ կու տայ լոյս արևուն։

Սիրտս սկիհ է, ուր

Քսանամեակ մը առաջ

Մաշտոցը Սուրբ՝ նոր այբբենգիմ ստեղծեց,

Սրուակն իր նուրբ, մեծասքանչ բարբառի  Նարեկացին հո՛ս պարպեց,

Եւ Պատմութիւնը Հայոց

Իւրաքանչիւր պայքարէն

բուռ մը աճիւն սրսկեց։

Ամենէն վերև

Այստեղ սուրերու եւ վահաններու նախանիւթը կայ,

Այրուձիերու դոփիւններ պատրաստ,

եւ կայ գալիքի եռքը անհանդարտ։

Սիրտս սկիհ է սրբազան

Քանի որ ոչ մէկ

Խորտուբորտ աստուծոյ

կաւէ աչքերուն

առջև չծփաց։

Փայլուն է, վճիտ, նաեւ բազմերանգ Ադամանդի պէս,

Ուր միշտ կը ցոլայ

հեռու բարտիներու

ալեհեր Գեղարդի

ժայռակոփ, արևո՜տ

յաւերժութիւնը։

Քանդեցի՜ն ոյժդ, Վահագն,

Դարեր ետք սակայն բռնէ սկիհն այս՝

սիրտս ծփացող

Անմեհեան կանգնած

Չորսուկէս միլիոն բագինի՛ դիմաց…

 

 

website by Sargssyan