Երևանում հաստաբուն ծառը կոտրվել ու տապալվել է` փակելով շենքի մուտքը. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեռևս անհայտ պայմաններում ( ըստ բնակիչների հայտարարության՝ ծառի փտելու հետևանքով) Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 62 շենքի բակում հաստաբուն ծառը պոկվել և մի քանի ժամ շենքի մուտքն ու բակային հատվածը անանցանցելի է դարձրել:
Մի քանի բնակիչներն ասել են. «Չգիտենք՝ ինչ պայմաններում, երևի փտած լինելու պատճառով, հսկայական ծառը պոկվեց, ահազանգեցինք մի քանի կառույցներ, ոչ մի արձագանք չստացանք: Միայն հետո ֆայմեցինք, որ ավելի լավ է՝ ահազանգենք Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, ու միայն թաղապետը եկավ, ու արդեն նրա այցից հետո հատուկ «Դրուժբա» սղոցներով մասնատեցին տապալված ծառը, բայց մի մեծ հատված մնացել է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: