«ԳԱԶ-33021»-ը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է խորովածի մանղալին, ապա կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռազմիկ Ղազարյանը իր վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 VZ 354 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խորովածանոցի աշխատակիցները, իսկ վարորդն էլ՝ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացիների, այլև օպերատիվորեն ժամանած Ճանապարհային ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: