Գյումրիում վարորդը «Լադայով» վրաերթի է ենթարկել 15-ամյա երեխային. բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «Լադա» մակնիշի 35 QA 679 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:
Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Ժամանել է նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանները պարզել են, որ Հ. Գևորգյանը ժամը 20:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել Գ.Պ.-ին և իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: