«Ափալ-թա­փալ» փո­փո­խու­թյուն­ներ՝ մտա­հո­գիչ թե՛ հա­կա­կո­ռ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու մի­տում. ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Փա­շի­նյա­նը ստիպ­ված է աշ­խա­տել ար­տա­կարգ իրա­վի­ճա­կում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Վա­ղը գա­լու է մի փուլ, որ իրենք ևս ունե­նա­լու են լե­գի­տի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալավերդու փողոցային «բարիկադները» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ափալ-թա­փալ» փո­փո­խու­թյուն­ներ՝ մտա­հո­գիչ թե՛ հա­կա­կո­ռուպ­ցի­ոն պայ­քա­րի, թե՛ նաև լավ կա­ռա­վար­ման տե­սան­կյու­նից Սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու մի­տում. մեղավորն էլի «հպարտ քաղաքացինե՞րն» են ԲՀԿ պատգամավորների այցը սահմանամերձ Ճամբարակ, զորամաս և մարտական դիրքեր Փա­շի­նյա­նը ստիպ­ված է աշ­խա­տել ար­տա­կարգ իրա­վի­ճա­կում Կառավարության նիստի օրակարգում 28 հարց է, որից 22-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) «Վա­ղը գա­լու է մի փուլ, որ իրենք ևս ունե­նա­լու են լե­գի­տի­մու­թյան խնդիր» Ալավերդու փողոցային «բարիկադները» ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը «Գործուղումային» թափանցիկության հորդոր Սուբ­յեկ­տիվ մո­տեց­ման մի­տում են տես­նում Իջեւանում բախումների հետեւանքով 11 ոստիկան հոսպիտալացվել է Իջեւանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ Կիպրոսում խմբակային բռնաբարության մեջ կասկածվող 12 իսրայելցի է ձերբակալվել

Մաս­նա­գետ­նե­րը հե­ռա­նում են, իսկ դիր­քո­րո­շում չկա. քա­ղա­վի­ա­ցի­ա­յի ոլոր­տի մաս­նա­գետ­նե­րը գոհ չեն կա­ռա­վա­րու­թյան պա­տաս­խա­նից

Թե՛ ավիացիայի մասնագետների, թե՛ նաև երկրի ղեկավարի մակարդակով քաղավիացիայի ոլորտի վերաբերյալ հատկապես վերջին շրջանում շատ կարծիքներ են հնչում, բայց, եթե ուշադրություն դարձնենք, դրանք բոլորն իրարից շատ են տարբերվում։ «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց ավիաինժեներ Արգիշտի Ապիկյանը՝ անդրադառնալով ոլորտի ներկայիս խնդիրներին ու նաև այն առաջարկների ճակատագրերին, որոնք մասնագետների կողմից ավելի վաղ ներկայացվել էին կառավարությանը:

«Իրարից տարբերվող կարծիքները վկայում են այն մասին, որ երկրում չկա քաղաքական դիրքորոշում կամ տեսլական քաղաքացիական ավիացիայի մասով: Կամ, միգուցե, կա քաղաքական դիրքորոշում՝ պարզապես չունենալ ավիացիա: Մեծ հաշվով՝ կա՛մ դիրքորոշումն այն է, որ ավիացիա չպետք է ունենանք, կամ էլ դեռ չենք կողմնորոշվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ ավիացիայի զարգացումը նաև խթան կարող է դառնալ մի շարք այնպիսի ոլորտների զարգացման համար, որոնք փոխկապակցված են ավիացիայի հետ:

«Ընդհանուր առմամբ, ավիացիայի հզորությունը երեք շատ կարևոր գործոնների հետ է կապված: Առաջինը երկրում շահագործվող օդանավակայանների քանակն է, երկրորդը երկրում գրանցված և շահագործվող ինքնաթիռների, ինչպես նաև բազավորված թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն է:Որքան շատ տեխնիկա է շահագործվում, նշանակում է՝ կան նաև աշխատատեղեր: Երրորդ գործոնը մասնագետներն են, եթե երկրում լավ մասնագետներ կան, դա ևս զարգացման խթան կարող է լինել: Հիմա եթե այս երեք գործոններից մեկը բացակայում է, ապա ընդհանուր մեխանիզմը չի աշխատում»,ասաց նա՝ հավելելով, որ շատ մասնագետներ գնացել են, չնչին մասն է մնացել:

Իսկ թե ի՞նչ ընթացք են ստացել ամիսներ առաջ արված առաջարկները, ստորագրահավաքը, Ա. Ապիկյանը նշեց. «Այդ հարցերի շուրջ տարբեր պաշտոնատար անձանց հետ զրույց եղել է: Բոլորը ողջունում են, սակայն այդ խոսքերին հետևում է «բայցը»: Իսկ առաջարկների մասով ստացված պատասխանը շատ բացասական է եղել՝ մասնագետները շատ դժգոհ են պատասխանից, թեև մենք այս ամիսների ընթացքում պայքարեցինք, նախաձեռնություններով հանդես եկանք։ Այժմ մի նոր մոտեցում ենք մշակում. հուսով եմ, որ այն կաշխատի, եթե, իհարկե, այդ առումով վերջնական որոշում կայացնենք, ինչի մասին բոլորը կիմանան: Ավելի հստակ, կենտրոնացված, կետային հստակ քայլերի մասին է խոսքը, ինչի իրականացման ուղղությամբ զբաղվում էինք մի քանի երիտասարդներով»,-ասաց նա՝ դեռ չբացելով փակագծերը, քանի որ այդ առումով ևս մասնագետների խնդիր կա:

«Մարդիկ անգործ չեն կարող մնալ երկար ժամանակ և ստիպված մեկնում են այլ երկրների ավիացիայի ոլորտներում աշխատելու: Բացի գումար աշխատելու խնդրից, կա ավելի նուրբ՝ որակավորումը պահպանելու խնդիր: Ինժեներների, օդաչուների դեպքում այդ ժամկետները հստակ են ընդգծված:

Մաքսիմում ժամանակահատվածը, որ կարող ես չաշխատել, մեկուկես տարին է, և ստիպված պետք է մեկնեն ու այլ երկրում աշխատեն, որ պահպանեն մասնագիտակամ որակավորումը: Սա մեծ խնդիր է»,ընդգծեց ավիաինժեները:

Ինչ վերաբերում է քաղավիացիայի կոմիտեի գործունեությանը և այն տպավորությանը, որ առնվազն տեսանելի դաշտում ակտիվություն չկա, մասնագետը նշեց, որ ըստ էության, ոչինչ չի արվել։

«Այս ոլորտը ենթադրում է նաև օրենսդրական փոփոխություններ, բայց վերջին մեկ տարում ոչ մի օրենսդրական փոփոխություն չի եղել: Ավիացիան այնպիսի ոլորտ է, երբ յուրաքանչյուր վայրկյան և ժամ մի նորույթ է հայտնվում, ինչից նաև պետք է փոփոխություններ բխեն: Մեզ մոտ այս ոլորտն անմասն է այդ ամենից: Միակ դրական հանգամանքը, որն օրերս արձանագրվեց, այն էր, որ նախկին կառավարական օդանավը հանձնվեց ուսումնական կենտրոնին: Ուսանողն իր աչքով կտեսնի, պատկերացում կկազմի ինքնաթիռի մասին: Եթե ցանկություն լինի, նոր քայլեր ևս կարվեն, բայց եթե մարդը գաղափար չունի՝ որտեղ է և ինչ պետք է արվի, ի՞նչ անեն,ասաց Ա. Ապիկյանը՝ նկատելով, որ բյուջետային ավիաընկերությունների վերաբերյալ հայտարարությունն աբսուրդային է:-Որքանով տեղյակ եմ՝ բյուջետային ավիաընկերությունը սուբսիդավորում է պահանջել, և վստահ եմ, որ կառավարությունը մերժել է քաղավիացիայի ղեկավարի առաջարկը: Եվ այս պարագայում այլ բան չի մնում, քան նոր բան մտածելը, թեպետ խոսելու թեմա չկա արդեն»:

Վերադառնալով զարգացման հնարավորություններին, մասնավորապես ուղևորահոսքից բխող քաղաքականությունը ճիշտ պլանավորելու խնդրին՝ նա հավելեց. «Մեր պետությունը պետք է հասկանա, թե ինչի մեջ պետք է ներդրում կատարի: Այո, հասկանում եմ, որ արտաքին պարտք ունենք, բայց կարևորը նաև աջակցությունն է, ինչը շատ դեպքերում կարող է ոչ թե զուտ գումարով, այլ ուրիշ հանգամանքներով պայմանավորվել: Բայց այս ամենի մեջ կարևորն օրենսդրական դաշտն է: Եթե մենք ավիացիոն օրենսդրական դաշտ չունենք, ապա Հայաստանում ավիացիայի ոլորտում ոչ ոք ներդրում չի կատարի, քանի որ այն գերռիսկային է: Եթե այլ ոլորտում հնարավոր է 50 միլիոն դոլար ներդնել և մեկ տարվա մեջ հետ բերել այն, ապա ավիացիայի ոլորտում դա հնարավոր չէ: Պետք է մոտ 3 տարի սպասել ու, եթե ամեն ինչ դրական լինի, նոր կամաց-կամաց հետ բերել գումարները»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan