Շահաբաժին, 30 000 դոլար արժողության ավտոմեքենա և 7000 դոլար դրամական միջոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նա 2018թ. հարկային տարում ձեռք է բերել «TOYOTA HIGHLANDER 3.0» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը 30 000 ԱՄՆ դոլար է:
Գրիգոր Հովհաննիսյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 7000 ԱՄՆ դոլար, որը նշված հարկային տարվա վերջում նույնչափ պահպանվել է:
Պաշտոնատար անձի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտները 2018 թվականին կազմել են 10 000 000 ՀՀ դրամ: Նշված եկամուտը շահաբաժին է: Գրիգոր Հովհաննիսյանը նաև արտարժույթով է եկամուտ ստացել: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 45000 ԱՄՆ դոլար, իսկ ստացված փոխառություններից (վարկեր) գոյացած եկամուտը կազմել է 35 000 ԱՄՆ դոլար:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ