Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Փո­ղո­ցա­յին ար­դա­րա­դա­տու­թյան» հե­տև­ան­քը

АНАЛИТИКА

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու որոշումը։ Մանվել Գրիգորյանը երեկ էլ ներկա չէր որոշման հրապարակմանը` առողջական վիճակից ելնելով։ Նա հունիսի 14–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:

Հայաստանի դատական ատյանների վերաբերմունքն այս հարցում ինչ-որ իմաստով արտառոց է, ու խնդիրն ամենևին էլ այն չէ, որ գեներալին պաշտպանելու որևէ ցանկություն ունենք։ Ի վերջո, ԵԿՄ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ ու հրապարակային գործընթացի արդյունքում հնարավորություն ունի ապացուցել իր անմեղությունը, կամ պատասխանատվության կենթարկվի իրեն մեղսագրվող արարքի համար։ Մենք, բնականաբար, որևէ կերպ չենք ցանկանում մտնել իրավական հարթություն՝ դա վերապահելով պատկան մարմիններին։

Մյուս կողմից՝ չենք կարող չանդրադառնալ խնդրի բարոյական, քաղաքական կողմերին։ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումից հետո, երբ, ըստ էության, հաստատվեց Մանվել Գրիգորյանի՝ ծանր հիվանդ լինելու փաստը ու ամրագրվեց այն անհրաժեշտությունը, որ գեներալը հիվանդանոցում բուժվելու կարիք ունի, ենթադրվում էր, որ երեկ Վերքաննիչ դատարանը կվերանայի նրա խափանման միջոցը։

Համենայն դեպս, դա է հուշում հետհեղափոխական Հայաստանի քաղաքական մշակույթը, ինչի մասին պարբերաբար հիշեցումներ են անում իշխանության առաջին դեմքերը։ Այսպես կոչված՝« նոր Հայաստանում» չեն կարող գործել բարքեր, որոնք բնորոշ չեն ժողովրդավարական հասարակություններին ու ակնհայտ ռեպրեսիվ բնույթ ունեն։

Հիվանդ մարդը չի կարող խոշտանգվել բանտում։ Սա, կարծես, աքսիոմ է, որի անհերքելիությունը հաստատված է թե՛ հայկական օրենսդրությամբ և թե՛ այն միջազգային պարտավորություններով, որոնք Հայաստանը ստանձնել է։

Վստահ եմ՝ նույնիսկ բանականությունը հուշում է, որ դատաքննության փուլում Մանվել Գրիգորյանը կարող էր լինել ազատության մեջ, ու դա այլևս որևէ կերպ չէր կարող ազդել քննության ընթացքի, որակի վրա։ Ի վերջո, անկեղծ լինենք՝ ԵԿՄ նախկին նախագահն այսօր չի տիրապետում ռեսուրսների, որոնց միջոցով կարող է ազդել իրավական գործընթացների վրա։

Խնդիրն ունի նաև բարոյական կողմ։

Մանվել Գրիգորյանն արդեն իսկ, ըստ էության, ստացել է իր պատիժը՝ մերժվելով հասարակության մեծամասնության, անգամ իսկ՝ իր մարտական ընկերների կողմից, ու ճաղերը չեն, որ դատաքննության փուլում պետք է դառնան հիվանդ մարդուն «դարձի բերելու» միջոց։ Մյուս կողմից՝ անթույլատրելի է այն անզուսպ քարոզչությունը, երբ Մանվելի գործը դարձվում է դարի կոռուպցիոն բացահայտում։ Նման քարոզչությամբ իշխանությունները փորձում են քողարկել այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում, ըստ էության, դեռ չկան կոռուպցիոն խոշոր բացահայտումներ, համենայն դեպս՝ դատական վճիռների մակարդակում։

Այս ճշմարտությունները Հայաստանի իշխանություններն, անշուշտ, գիտակցում են, ու տվյալ պարագայում հասկանալի է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքի պատճառն ամենևին էլ «կոռումպացված» կամ «նախկին համակարգին ծառայող» դատական համակարգը չէ։ Եթե դա լիներ խնդիրը, ապա գործ կունենայինք այլ իրավիճակի հետ, ու գեներալն անգամ չէր կալանավորվի։ Խնդիրն այն է, որ իշխանությունների «թեթև ձեռքով» Հայաստանում ձևավորվել է «փողոցային արդարադատություն», ինչի հետևանքով հասարակության ագրեսիվ զանգվածն է որոշում թելադրում դատարաններին, ու որևէ դատավոր չի ուզում դառնալ հասարակական ատելության, պարսավանքի թիրախ, եթե նույնիսկ որոշում պետք է կայացնի հիվանդ մարդու խափանման միջոցը փոխելու հարցում։

Հենց իշխանությունն է իր ագրեսիվ քաղաքականությամբ ու քարոզչությամբ ստեղծել այս փակուղին ու դարձել դրա պատանդը։ Ու ասվածը վերաբերում է ոչ միայն Մանվել Գրիգորյանի գործին։ Խնդիրն ավելի խորքային ենթատեքստ ունի։ Եթե դատական ռեֆորմը, անցումային արդարադատության գործիքակազմի ու վեթթինգի ներդրումը տեղի են ունենալու նման մթնոլորտում, ապա դատական համակարգը ոչ միայն ավելի հումանիստական ու որակյալ չի դառնալու, այլ վերածվելու է ինստիտուտի, որը որոշումներ է կայացնում իշխանության սպառնալիքների ու փողոցի թելադրանքի ազդեցությամբ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США